Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ու «Վիքիմեդիա Հայաստան» խումբը համատեղ սեմինար անցկացրեցին

«Արմենպրես»-ն ու «Վիքիմեդիա Հայաստան» խումբը համատեղ սեմինար 
անցկացրեցին

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության եւ «Վիքիմեդիա Հայաստան» նախաձեռնող խմբի կողմից կազմակերպած սեմինարը լրագրողների համար անցկացվեց դեկտեմբերի 15-ին: Սեմինարի նպատակն է լրագրողներին ներկայացնել «Համաշխարհային Վիքիմեդիա» հիմնադրամի եւ տարբեր երկրների «Վիքիմեդիա» մասնաճյուղերի գործունեության փորձը, ինչպես նաև գործարկվող Վիքի նախագծերը` Վիքիպեդիա, Վիքիդարան, Վիքիգրքեր, Վիքիլուրեր եւ այլն:

«Վիքիմեդիա Հայաստան»-ի համակարգող, տեխնիկական գիտությունների թեկնածու Սուսաննա Մկրտչյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում կարեւորեց նմանատիպ սեմինարների, միջոցառումների անցկացումը եւ հավաստիացրեց, որ դրանք շարունակական բնույթ կկրեն: «Այս գործում չափազանց կարեւոր է լրագրողների իմացությունը եւ մասնակցությունը, քանի որ ամբողջ հասարակությունը նայում է լրագրողների վարքագծին եւ տարածման գործում նրանց մասնակցությունը շատ կարեւոր է»,- ասաց Սուսաննա Մկրտչյանը:

Մասնակիցները մեծ տպավորություն ստացան դասընթացից: Սեմինարի մասնակից Լիլիթ Հայրապետյանը շատ բազմաբովանդակ համարեց դասընթացը եւ նշեց, որ վիքի ոլորտում հայկական կոնտենտը զարգացնելու կարիք կա: «Ակտիվ երիտասարդների մասնակցությամբ` հանրային նման միջոցառումները օգտակար կլինեն բոլորի համար»,- ասաց նա: Մեկ այլ մասնակից`Լուսինե Տոնոյանը, նշեց, որ դասընթացից ստացված ինֆորմացիան շատ էր եւ խոստացավ ստացված գիտելիքներով կիսվել իր ծանոթների հետ: Հասմիկ Բաղդասարյանն էլ կարեւորեց, որ նման միջոցառումներ ավելի հաճախ կազմակերպվեն, որը կնպաստի մասնագետների ու հասարակության տեղեկացվածության բարձրացմանը: Մասնակից լրագրողները ստացան դրանցից օգտվելու վերաբերյալ հիմնական գիտելիքներ, տեղեկացան եվրոպական երկրների լրագրողների համագործակցության փորձին «Վիքիմեդիա» նախագծերում:

Սեմինարին տեսական գիտելիքներ տրամադրելուց բացի, հնարավորություն ստեղծվեց գործնական հմտությունների կատարելագործման համար: Սեմինարը կազմված կլինի շնորհանդեսից, հարց ու պատասխանից եւ գործնական մասից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]