1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հանրային հեռուստառադիոընկերությունը հրապարակել է նախընտրական քարոզչության վճարովի եթերաժամի սակագները

Հանրային հեռուստառադիոընկերությունը հրապարակել է նախընտրական 
քարոզչության վճարովի եթերաժամի սակագները

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը դեկտեմբերի 14-ին կայացած նիստում որոշում է կայացրել 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք հանրապետության նախագահի ընտրության նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քաղաքական գովազդի վճարովի եթերաժամի մեկ րոպեի սակագինը հանրային հեռուստատեսության համար սահմանել 80 հազար դրամ` ներառյալ ԱԱՀ-ն, իսկ հանրային ռադիոընկերության եթերի համար` 3600 դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագահական նախորդ ընտրությունների համեմատությամբ այս սակագները փոփոխության չեն ենթարկվել:

Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը տեղի կունենա հունվարի 4-14-ը: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հունվարի 21-ին, կավարտվի փետրվարի 16-ին: Ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 8-ի ժամը 18:00-ն է: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կսկսվի փետրվարի 9-ին, Երեւանի ժամանակով ժամը 08:00-ին, կավարտվի փետրվարի 13-ին` ժամը 20:00-ին: Քվեարկությունը կսկսվի փետրվարի 18-ին` 08:00-ին եւ կավարտվի  20:00: 2013-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը կլինի 2013-ի փետրվարի 25-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]