1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Զինուժ հաղորդաշարն ի չիք է դարձնում ադրբեջանական Իստիգլալ դիպուկահար հրացանի շուրջ հյուսված լեգենդները

Զինուժ հաղորդաշարն ի չիք է դարձնում ադրբեջանական Իստիգլալ 
դիպուկահար հրացանի շուրջ հյուսված լեգենդները

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Զինուժ» հաղորդաշարի «Գորդյան հանգույց» էջն ի չիք է դարձնել ադրբեջանական արտադրության խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանի ֆանտաստիկ հատկությունների շուրջ հյուսված ադրբեջանական լեգենդները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ ադրբեջանական դիպուկահար հրացանը շատ չափորոշիչներով զիջում է տվյալ դասի այլ հրացաններին:

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այդ հաղորդման շրջանակներում, համեմատելով ադրբեջանական «Իստիգլալ»-ը տվյալ դասի այլ զենքերի հետ նշել է, որ ադրբեջանական զենքը 50 տոկոսով ծանր է: Բացի այդ, փամփուշտի տրամաչափը շատ մեծ է ճշգրիտ կրակելու համար: «Աշխարհի լավագույն 30 դիպուկահար հրացաններից միայն 1-2-ն ունեն 14,5 մմ տրամաչափ, որոնք հաստատ լավագույնների առաջին տասնյակում չեն»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նման տրամաչափի փամփուշտը չի կարող լինել դիպուկահար՝ մեծ հեռավորությունների վրա ունեցած մեծ շեղումների պատճառով: «Այդ զենքով 1500-1600 մետր հեռավության վրա լավագույն դեպքում կարող ես դիպչել փոքր տնակի կամ ինչ-որ մեծ մեքենայի»,- ասել է ՊՆ խոսնակը: Զենքի թերություններից են նաև ինքնալիցքավորման համակարգը և օպտիկական նշանոցի տեղադրվածությունը զենքի կողքից:

Հայկական բանակում օգտագործվում են սերբական «Застава М 93» 12,7 մմ տրամաչափի փամփուշտներով դիպուկահար հրացաններ, որոնք կշռում են 14,5-16 կիլոգրամ և նախատեսված են մինչև 1200 մետր հեռավորության վրա դիպուկ կրակ վարելու համար: Բացի այդ` զենքի նշանոցը տեղադրված է վերևից, ինչը համապատասխան է իր դասի զենքերին ներկայացվող պահանջներին:

Իստիգլալի մարտավարատեխնիկական բնութագիրը ըստ ադրբեջանական տվյալների.

Զենքի երկարությունը՝ 2015 մմ

Փողի երկարությունը՝ 1220 մմ

Քաշը՝ 29 կգ (առանց լրակազմի՝ 20 կգ)

Կրակի արդյունավետ հեռավորությունը` 3000 մ

Փամփուշտի տրամաչափը՝ 14,5 մմ

Լիցքավորման տեսակը՝ ինքնալիցքավորվող


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]