Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Հայաստանում ՊԳԿ նորանշանակ ներկայացուցչին

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի  Հայաստանում ՊԳԿ նորանշանակ 
ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Կենտրոնական և  Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանում ՊԳԿ նորանշանակ ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով Անտոնիո Ալոնզիին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կզարգանա Հայաստանի և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև համագործակցությունը, և հավաստիացրել է, որ արտաքին գործերի նախարարությունը ամենայն աջակցություն կցուցաբերի նրա գործունեությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Անտոնիո Ալոնզին վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն ընդլայնելու, Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու նպատակով։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի ու Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության բազմամյա համագործակցության և հնարավոր նոր նախագծերի իրականացման շուրջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]