Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հունիս

Տեմպուսի ծրագրով Մանկավարժական համալսարանի գործընկերները միջոցառում կանցկացնեն Երեւանում

Տեմպուսի ծրագրով Մանկավարժական համալսարանի գործընկերները 
միջոցառում կանցկացնեն Երեւանում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան դեկտեմբերի 11-12-ը կայցելեն Տեմպուսի` «Բարձրագույն կրթության կառավարում մագիստրոսական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագրի գործընկերները:   

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համալսարանից, ծրագրի մեկնարկային միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին եւ 12-ին՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանում: Եվրամիության, Հայաստանի և Վրաստանի գործընկերները համապատասխան մասնաճյուղերում կներկայացնեն ծրագրում ներգրավված հաստատությունները, ծրագրի հիմնական նպատակները, գործունեությունն ու մասնակի խնդիրները:

«Բարձրագույն կրթության կառավարում մագիստրոսական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագրի շրջանակում արդեն մշակվել են համապատասխան որակավորումներ, ուսումնական վերջնարդյունքներ, դրանցով պայմանավորված գնահատման համակարգ, դասավանդման և ուսուցառման մեթոդաբանություն, ինպես նաև մասնագիտական որակավորման բարձրացման ծրագրեր:

Արևելյան հարևանության երկրներից ծրագրում ընդգրկված են Հայաստանն ու Վրաստանը: Մանկավարժական համալսարանը ծրագրի շրջանակում համագործակցում է եվրոպական 6 երկրներների` Գերմանիայի, (Կոբլենց Լանդաու համալսարան), Ֆրանսիայի, (Մանկավարժական դասընթացների միջազգային կենտրոն), Չեխիայի, (Մասառիկի համալսարան),  Իտալիայի, (Եվրոպական նախաձեռնությունների ուսումնական կենտրոն), Մեծ Բրիտանիայի (Բաթ Սպա և Միդլսեքս) համալսարանների հետ: 

Տեմպուսի ծրագիրը մեկնարկել է 2012 թվականի հոկտեմբերի 15-ին. դրամաշնորհային ծրագիրը շահած Հայկական պետական մանկավարժական համալսարանը համակարգում է  աշխատանքների ողջ ընթացքը, ինչն  աննախադեպ է  հայաստանյան բուհերի պատմության մեջ: Ծրագրի տևողությունը 36 ամիս  է. ավարտը նախատեսված է 2015 թվականի հոկտեմբերի14-ին: Ծրագրի արդյունավետ իրականացման դեպքում Մանկավարժական համալսարանում կներդրվի կրթության կառավարում մասնագիտության ուսուցումը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ