Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանն ԱՊՀ-ին, ԵՄ-ին և Մաքսային միությանն ինտեգրման գործընթացները միմյանց չի հակադրում. ՀՀ վարչապետ

 Հայաստանն ԱՊՀ-ին, ԵՄ-ին և Մաքսային միությանն ինտեգրման 
գործընթացները միմյանց չի հակադրում. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինտեգրացիոն գործընթացներն ԱՊՀ-ի, Եվրամիության և Եվրասիական շրջանակներում Հայաստանը չի դիտարկում իրար հակասող գործընթացներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ՀՀ Ազգային Ժողովում պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ դրանք փոխլրացնող գործընթացներ են: «Մենք ստորագրեցինք ԱՊՀ ազատ առևտրի համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին ազատորեն գործարքներ իրականացնել ԱՊՀ շրջանակում: Սա ամենևին չի խոչընդոտում այն բանակցային գործընթացին, որը պաշտոնապես սկսել ենք ԵՄ-ի հետ, քանի որ  այսօր բանակցություններ ենք վարում Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ արդեն իսկ բանակցային երկու փուլ իրականացվել է, և Հայաստանի նպատակն է վեց փուլից բաղկացած բանակցություններն ավարտել հաջորդ տարի:

ՀՀ վարչապետի համոզմամբ` Եվրասիական միության շրջանակներում ևս համագործակցություն և երկխոսություն է անհրաժեշտ: «Մենք մեր ռազմավարական գործընկերոջ` ՌԴ-ի հետ ստորագրել ենք նոր համաձայնագիր, որը նկարագրում է, թե ինչպես ենք կարգավորելու երկկողմ հարաբերությունները: Մասնավորապես, ՌԴ-ի հետ մաքսային բնագավառին առնչվող հարցերում պետք է ուղղակի հարաբերություններ ունենանք Մաքսային միության հետ, քանի որ ՌԴ-ն, Ղազախստանը և Բելառուսն իրենց լիազորությունների զգալի մասը զիջել են Մաքսային միությանը և եվրասիական հանձնաժողովին: Դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք մեր հարաբերությունները խորացնել Մաքսային միության հետ»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով` Հայաստանն ունի կենսական շահեր, և մեր երկիրն առաջ է գնալու դրանցից ելնելով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]