Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հալեպում դարձյալ հայ կին է զոհվել

Հալեպում դարձյալ հայ կին է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Թելեֆոն Հաուայե թաղամասում պատահական գնդակից զոհվել է հայ կին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ զոհվածը Մարիեթ Տոշողլանյան-Պաճեքյանն է: Անդրադառնալով Հալեպում տիրող իրավիճակին` Ռեյիսյանը նշեց, որ քաղաքի կենտրոնական թաղամասերում համեմատաբար հանդարտ է, կրակոցների եւ պայթյունների ձայներ լսվում են ծայրամասերում: Նոր գյուղ հայկական թաղամասում եւս վերջին երկու օրերի ընթացքում իրավիճակն ավելի հանգիստ է, սակայն ռմբակոծությունները շարունակվում են թաղամասին մոտ գտնվող Բուսթան Բաշայում: Ռեյսիյանի խոսքով` դիպուկահարի վտանգը դեռեւս առկա է եւ ամեն վայրկյան կարելի է անակնկալներ սպասել: Բախումները շարունակվում են նաեւ Հալեպի օդանավակայանի ճանապարհին:

Մամուլի քարտուղարը նաեւ ավելացրեց, որ Հալեպում էլեկտրականության ընդհատումները հաճախակի են դարձել: Արդեն հայտնի է նաեւ, որ Սիրիայում համացանցը եւ հեռախոսակապը վերականգնվել են: Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ բնակիչների ապրելակերպի դժվարությունները եւ հոգսերն ավելի ակնհայտ են դարձել, օրվա կաիրքներն ավելի դժվարությամբ են հոգում:

Սիրիայում ավելի քան 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով մոտ 40 հազար մարդ է զոհվել, այդ թվում` 4 տասնյակից ավելի հայեր: Մոտ յոթ տասնյակ հայեր են վիրավորվել: Հայկական համայնքի մի քանի ներկայացուցիչներ առեւանգվել են. նրանցից որոշները դեռեւս գերության մեջ են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am