Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրիից պատգամավոր ընտրվեց Արման Սահակյանը

Գյումրիից պատգամավոր ընտրվեց Արման Սահակյանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների քվեարկության արդյունքւմ Գյումրի քաղաքն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արման Սահակյանը ստացել է ձայների մեծամասնությունը` 13 337 քվե: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Հայոց Համազգային շարժման անդամ Մուրադ Գրիգորյանն ստացել է 3 237 քվե: Անճշտություններ չկան:

Ազգային Ժողովում թափուր մանդատ առաջացավ, երբ Գյումրիից ընտրված պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ:

Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 5-ին: 

Դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքի 35 ընտրատեղամասերում, նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցած 23 հազար 830 ընտրողից 18 հազար 806-ը քվեարկել են Ռոբերտ Սարգսյանի օգտին: «Ժառանգություն» կուսակցությունից Ստյոպա Սաֆարյանը ստացել է 3 հազար 680 քվե, Հայաստանի ժողովրդական կուսակցությունից Էդուարդ Պետրոսյանի օգտին քվեարկել է ընդամենը 461 քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]