Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հալեպի հայկական թաղամասում պայթյունների եւ կրակոցների ձայներ են լսվում. Ռեյիսյան

Հալեպի հայկական թաղամասում պայթյունների եւ կրակոցների ձայներ են լսվում. 
Ռեյիսյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի կենտրոնական թաղամասերում թեպետ իրավիճակը հանգիստ է, սակայն հայկական Նոր Գյուղ թաղամասի մոտակայքում պայթյունների եւ կրակոցների ձայներ են լսվում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ դիպուկահարները նույնպես անդադար շարունակում են փամփուշտներ արձակել:

Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ հայազգի Արմեն Ջուքջուքյանն նոյեմբերի 27-ին վերադարձել է տուն պահանջված փրկագինը վճարելուց հետո: Ջուքջուքյանն օրեր առաջ առեւանգվել էր Ղամիշլիից Հալեպ տանող ճանապարհին:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի վերջին Բեյրութից Հալեպ տանող ճանապարհին առեւանգված հայերին, ապա Ռեյիսյանը նշեց, որ նրանց վերաբերյալ տեղեկություններ չկան, վիճակն անորոշ է մնում: Շարունակվում են աշխատանքները նրանց գտնելու եւ ազատ արձակելու ուղղությամբ:

Մամուլի քարտուղարի տեղեկացմամբ` Սիրիայի հյուսիսային քաղաքները շարունակում են վտանգի տակ  մնալ: Հայաշատ Քեսաբի մոտակայքում իրավիճակը նույնպես լարված է:

Դամասկոսի մոտակայքում գտնվող Ջարամանա թաղամասում նոյեմբերի 28-ին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով, Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկությունների համաձայն, զոհվել է 34, վիրավորվել 83 մարդ, այդ թվում` կանայք եւ երեխաներ:

«Սուրիահայութեան շտապ օգնության մարմին» կազմակերպության անդամներից Րաֆֆի Ավետիսյանը միջինարեւելյան հայկական «Ազատ հայ» պորտալին տեղեկացրել է, որ առկա տվյալների համաձայն` Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 40 եւ վիրավորվել 66 հայ: Նաեւ 7 առեւանգված հայեր կան եւ երկու անհետ կորած զինծառայողներ: Շուրջ 200 բնակարաններ վնասվել են: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]