1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նոր հրատարակված գրքում Լեւոն Արոնյանի մասին պատմում է մայրը

Նոր հրատարակված գրքում Լեւոն Արոնյանի մասին պատմում է մայրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հայ շախմատիստ, Շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանի մասին հետագա սերունդներին այսուհետ կպատմի մի նոր գիրք: Գրքի հեղինակը շախմատիստի մայրն է` Սեդա Ավագյան-Արոնովան, ով մայրական քնքնշությամբ ընթերցողին դատին է հանձնել Լեւոն Արոնյանի մանկական տարիների մասին հիշողությունները, ինչպես նաեւ պատմել մինչ օրս գրանցած հաջողությունների, դժվարությունների եւ ձեռքբերումների մասին: Ռուսերեն գիրքը դարձել է յուրատեսակ նվեր` շախմատիստի ծննդյան 30-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նոյեմբերի 22-ին կայացած գրքի շնորհանդեսին ներկա էր Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրքի հեղինակը նշեց, որ իրականում այն գրելը դժվար չի եղել` ավելի դժվար էր որդու հետ այդ ամբողջ ուղին անցնելը: «Գիրքը վաղուց էր իմ մեջ եւ ես այն շատ հեշտ գրեցի»,- ասաց նա` հավելելով, որ գիրքը ներկայացնում է Լևոնի ողջ կյանքը, սակայն հիմնական շեշտը դրված է մանկության վրա. որպես կայացած գրոսմայստեր Լեւոն Արոնյանի մասին կպատմի մի այլ գիրք, որը կգրվի հետագայում:

Առաջիկայում այն կունենա նաեւ անգլերեն, իսպաներեն եւ իհարկե հայերեն տարբերակներ:

Լեւոն Արոնյանը նշեց, որ ինքն ուրախ է, որ մայրը գրքի միջոցով ներկայացրել է իր կյանքը ծնողի աչքերով: «Մայրս շատ դժվարությունների միջով է անցել, որպեսզի ինձ համար ստեղծի այս շախմատային հեքիաթը»,- ասաց նա` հավելելով, որ շատ լավ հիշում է իր առաջին հաղթանակն ու մեծ պարտությունը:

Լեւոն Արոնյանը չբացառեց իր կողմից գիրք գրելու հավանականությունը, որով նա ցույց կտա, որ իրականում շատ դժվար է շախմատային կյանքը:

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը գիրքը համարեց բացառիկ հրատարակություն, որը պատմում է մեր շախմատի արքայի, ազգային փառքերից մեկի` Լեւոն Արոնյանի մասին: «Կենսագրականների մասին պատմող գրքերի մեջ սա պետք է դառնա բեսթսելլեր»,- ասաց նա:

Օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը գիրքը համարում է հոյակապ աշխատություն, որը կարող է դառնալ ուսուցողական գիրք պատանի շախմատիստների եւ նրանց ծնողների համար: «Քանի որ շատ մոտ ընկերներ ենք, դժվար է խոսել նրա մասին: Նա հանճարեղ եւ բացառիկ անձնավորություն է»,- ասաց Գաբրիելը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]