1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանական ռիալի արժեզրկումը նվազեցրել է մսի գինը երևանյան շուկաներում

Իրանական ռիալի արժեզրկումը նվազեցրել է մսի գինը երևանյան շուկաներում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի դեմ կիրառվող միջազգային տնտեսական պատժամիջոցները, իրանական արժույթի` ռիալի, վերջին ամիսներին մոտ 1,2 անգամ արժեզրկումը ազդել են Հայաստանից դեպի Իրան ոչխարների արտահանման վրա: Իրանցի գործարարներին համար ներկայում սահմանափակումներ են գործում Իրանից դոլարի դուրս բերման հետ, միաժամանակ ռիալի արժեզրկումը բավականին թանկացրել է ներմուծվող ոչխարների վաճառքի գինը  Իրանում:  Հայաստանից Իրան արտահանվող ոչխարների մի մասը վերարտահանվում էր Պարսից ծոցի  արաբական երկրներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ  Մաքսային ծառայության տվյալներով, 2012թ. 9 ամիսներին Հայաստանից արտահանվել է 26,4 հազար գլուխ ոչխար, 3 մլն 653 հազար դոլար արժողությամբ որը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ քիչ է մոտ 2,5 անգամ:  Ըստ մաքսային վիճակագրության, 2010թ. Հայաստանից արտահանվող մեկ ոչխարի մաքսային արժեքը կազմել է 98 , 2011թ. 105, իսկ 2012թ.`138 դոլար:

Սակայն, արտահանման նվազումը բարերար ազդեցություն է թողել գառան և ոչխարի մսի գնագոյացման վրա հենց Հայաստանում: Երեվանյան մսավաճառների խոսքերով, վերջին 3-4 ամիսներին գառան մսի գինը իջել է 1000-1200 դրամով, և տատանվում է 2200-2400 դրամի սահմաններում: Գառան մսի գնի նվազումը ազդել է նաև վաճառքի ծավալների վրա: Եթե առաջ մեկ մսագործը օրական իրացնում էր 2-3 գառ, ապա այսօր այդ թիվն աճել է մի քանի անգամ և միաժամանակ ազդել է տավարի ու խոզի մսի գնի նվազման վրա:

2011թ. Հայաստանից  արտահանվել է 114,8 հազար ոչխար`12 մլն 66 հազար դոլար, իսկ 2010թ. այդ թիվը կազմել է 135 հազար գլուխ`13 մլն 297 հազար դոլար արժողությամբ: Վերջին տարիներին ոչխարի արտահանումը Հայաստանից արտահանվող ապրանքների ընդհանուր սանդղակում դրամական արտահայտությամբ 12-13-րդ տեղերում էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]