Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կարսի հայկական եկեղեցին արտասահմանցի զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է

Կարսի հայկական եկեղեցին արտասահմանցի զբոսաշրջիկների ուշադրության 
կենտրոնում է

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարսի Տասներկու Առաքյալների հայկական եկեղեցին իր պատմական կառուցվածքի եւ ճարտարապետության առանձնահատկությամբ գրավում է տեղացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկների ուշադրությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Անատոլու» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է Կարսի մշակույթի եւ զբոսաշրջության տնօրեն Հաքան Դողանայը: Թուրք պաշտոնյան չի կարողացել չխոստովանել, որ Կարսում զբոսաշրջիկներին հետաքրքրող շինությունների մեծ մասը հայկական են:

Նա նշել է, որ 10-րդ դարում` Բագրատունիների հայկական թագավորության ժամանակաշրջանում, Աբաս թագավորի կողմից կառուցված Տասներկու Առաքյալների եկեղեցին հետագայում (1915 թ-ի Ցեղասպանությունից հետո) թուրքերը վերածել են մզկիթի: Թուրք պաշտոնյան հայտնել է, որ Կարս ժամանող արտասահմանցի զբոսաշրջիկները հիմնականում ցանկանում են տեսնել Տասներկու Առաքյալներ եկեղեցին եւ պատմական հայկական Անիի ավերակները:

Մոտ 1000 տարի առաջ կառուցված Տասներկու Առաքյալները մզկիթի վերածվելուց հետո չի փոխել իր արտաքին եւ ներքին տեսքը: Հանվել է եկեղեցու գմբեթի խաչը, եկեղեցու ներսում խորանի կողքը կառուցվել է փայտե ամբիոն` մոլլայի ելույթի համար: Թեեւ Հայոց ցեղասպանությունից հետո եկեղեցին վերածվել է մզկիթի եւ գործել որոշ ժամանակ, սակայն այն այժմ որպես մզկիթ չի օգտագործվում:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]