Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում հունվարին կընտրեն նոր պատրիարքի

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում հունվարին կընտրեն նոր 
պատրիարքի

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի հայկական պատրիարքարանում հունվարի 23-25-ին կընտրեն նոր պարիարքի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի պատրիարքի տեղապահ Արիս սրբազան Շիրվանյանը: «Ինչպես գիտեք, Երուսաղեմի հայոց պատրիարքի մահից 40 օր հետո պետք է ընտրեն նոր պատրիարքին, սակայն դա չի նշանակում, որ ընտրությունը պետք է կայանա անմիջապես 41-րդ օրը, ուստի պատրիարքարանը որոշել է նոր պատրիարքի ընտրություններն անցկացնել հունվարի 23-ին, 24-ին և  25-ին»,- տեղեկացրեց Երուսաղեմի պատրիարքի տեղապահը:

Պատրիարքի ընտրությունը կատարվում է ժողովի միջոցով, որի ժամանակ գաղտնի քվերակություն է անցկացվում, որտեղ հինգ թեկնածուի անուններ են ընդգրկվում և երկրորդ քվերակությամբ 5-ից մեկը ընտրվում է պատրիարք:

Երուսաղեմում հոկտեմբերի 12-ին վախճանվեց Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը: 93-ամյա պատրիարքը 60 տարի նվիրումով ծառայել է հայ եկեղեցուն: Նա նաև եղել է «Սիոն» պաշտոնաթերթի խմբագրական կազմի անդամ, Ճեմարանի փոխտեսուչ և տեսուչ: Մանուկյանը ծառայել է ԱՄՆ-ում` Քրիստոսի Եկեղեցիների Ազգային Ժողովի հանձնաժողովում, նախագահել է «Կրոնն ամերիկյան կյանքում» խորհուրդը: Եղել է նաև «Խղճմտանքի կոչ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]