Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նկարիչների միությունում բացվել է Հայաստանի բնության սիրահար նկարիչ Առաքել Առաքելյանի ցուցահանդեսը

Նկարիչների միությունում բացվել է Հայաստանի բնության սիրահար նկարիչ 
Առաքել Առաքելյանի ցուցահանդեսը

 ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր նկարիչ Առաքել Առաքելյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում նոյեմբերի 13-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում  նկարչի դուստրը` Անուշ Առաքելյանը, նշեց, որ ցուցահանդեսի անցկացման գաղափարը պատկանում է իրեն եւ իր եղբորը` Սեդրակ Առաքելյանին:

«Որոշեցինք այս տարի կազմակերպել հայրիկիս աշխատանքների ցուցադրությունը, որովհետեւ այս տարին հոբելյանական է. լրանում է նրա 85-ամյակը: Ողջ կյանքի ընթացքում չստացվեց, որպեսզի նա անհատական ցուցահանդես ունենա, այդ պատճառով մենք որոշեցինք, որ անպայման պետք է ցուցադրենք նրա աշխատանքները, իր անսահման սերը բնության նկատմամբ»,- ասաց Առաքելյանը: Նրա խոսքով` ցուցահանդեսում ներկայացված են տարբեր` Ազգային պատկերասրահից, Չարենցավանի եւ Աբովյանի պատկերասրահներից, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղափոխված աշխատանքներ:

«Ներկայացված են տարբեր ժանրային ուղղվածության աշխատանքներ, հիմնականում բնապատկերներ: Հայրս պարզապես սիրահարված էր Եղեգնաձորին: Ամեն տարի աշնանը նա ուղեւորվում էր Եղեգնաձոր եւ մինչեւ ձմեռ այնտեղ էր ապրում մի տնակում, շարունակ նկարում ընկերների հետ»,- պատմեց նկարիչ դուստրը:

Նա նշեց, որ իր հոր բնանկարներում իրենց հաստատուն տեղն ունեն նաեւ Լոռին, Բյուրականը, Խնձորեսկը, Արարատ լեռը:

Ցուցահանդեսին ներկայացված է 86 աշխատանք: Այն բաց կլինի այցելուների համար մինչ նոյեմբերի 23-ը: Միջոցառմանը ներկա էին նկարչի ընկերները, գործընկերները, ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ:

Առաքել Առաքելյանը ԽՍՍՀ վաստակավոր նկարիչ էր, գեղանկարիչ: 1958 թվականից հանդիսանում էր Հայաստանի նկարիչների միության անդամ: Մահացել է 1991 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am