Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մշակվել են մասնագետների վերապատրաստման նոր մեթոդներ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մշակվել են մասնագետների 
վերապատրաստման նոր մեթոդներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական կառավարման ակադեմիան պետական հանրային ծառայության համակարգերի համար ամենամասշտաբային վերապատրաստումներ եւ վերավորակավորումներ իրականացնող կառույցն է Հայաստանում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրուցում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը նշեց, որ այժմ վերանայվում է այն մեթոդաբանությունը, սկզբունքները, որոնց միջոցով նախկինում իրականացվում էր հանրային կառավարման ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստումը:

«Նախորդ մեթոդն այլեւս չի արդարացնում իրեն, այդ պառճառով մենք իրականացնում են կարիքի գնահատում, այսինքն` փորձում ենք վերապատրաստման մեթոդը համապատասխանացնել տվյալ գերատեսչության հանրային ծառայողի վերապատրաստման թեմային եւ նրան ընձեռված վերապատրաստման ժամանակահատվածին»,- պարզաբանեց ռեկտորը:

Կարիքի գնահատման մեթոդաբանությունը մշակելու գործընթացում ակադեմիան համագործակցել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի մասնագետների, այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: «Համատեղ ուժերով մշակել եւ մշակման փուլում է այս ծրագիրը, այն վեր կհանի բոլոր այն խնդիրները, որոնք առկա են այսօրվա հանրային ծառայության ոլորտում»,- ասաց Լոքյանը: Նա տեղեկացրեց, որ բացի վերապատրաստման մեթոդաբանությունից, ակադեմիայում նոր ծրագրեր են ներդրվել նաեւ ընդունելության քննությունների ձեւաչափում:

 «Քննությունների ժամանակ իրականացվում է հոգեբանական թեստավորում, որի միջոցով հնարավորություն է ընձեռում դիմորդների մեջ բացահայտել այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք  են կառավարելու, կազմակերպչական ունակությունները»,- պատմեց ռեկտորը: Նա նաեւ հավելեց, որ թեստերը մշակվում եւ վերլուծվում են կառավարման հոգեբանության ամբիոնի կողմից եւ ընդունելության քննությունների երկրոդ փուլում ներկայացվում են քննական հանձնաժողովի անդամներին: Նրա գնահատմամբ` հոգեբանական թեստավորման միջոցով հնարավոր է ստուգել ոչ միայն դիմորդի գիտելիքները, այլեւ անձնային հատկանիշները: «Սա կարեւոր քայլ է հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօրվա դիմորդները մեր երկրի վաղվա կառավարիչներն են»,- ավելացրեց Լոքյանը:

ՀՀ կառավարման ակադեմիայում առկա եւ հեռակա ուսուցումն իրականացվում է հինգ` «Հանրային կառավարում», «Կառավարում (հանրային ֆինանսների կառավա­րում)», «Իրավագիտություն» , «Հոգեբանություն (կառավարման հոգեբանություն)»,«Քաղա­քա­գիտություն (քաղաքական կառավարում եւ քաղաքական վերլուծություն) մասնագիտություններով:

Ակադեմիան ունի 500 ուսանող եւ մեկ տարվա կտրվածքով իրականացնում է շուրջ 1500 մասնագետի վերապատրաստում: Ակադեմիայում գործում է կրթության եռաստիճան` մագիստրոսական, ասպիրանտական եւ դոկտորական համակարգ:

Պետական կառավարման ակադեմիան իրավահաջորդն է ՀՀ կառավար­ման դպրոցի, որը հիմնվել է 1994 թվականի մայիսի 24-ին ՀՀ կառավարության որո­շմամբ` Եվրոպական Միության ՏԱՍԻՍ ծրագրի տեխ­նի­կական աջակցու­թյամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]