Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բնապահպանության նախարարը մասնակցել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ծառատունկին

Բնապահպանության նախարարը մասնակցել է Կովկասյան 
կենսաբազմազանության ապաստարանի ծառատունկին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նոյեմբերի 9-ին այցելել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: Միջոցառման նպատակն է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC)  և VivaCell-MTS-ի հետ համատեղ իրականացնել խորհրդանշական ծառատունկ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բնապահպանության նախարարությունից, Արամ Հարությունյանը նախ ողջունել է Ուրծաձոր գյուղի էկոկրթական կենտրոնի սաներին, այնուհետև ծանոթացել նրանց պատրաստած աշխատանքներին: Կենտրոնի սաները նախարարին նվիրել են իրենց պատրաստած աշխատանքներից փաթեթ:

Հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը նախարարին ծանոթացրել է կառույցի կատարած աշխատանքներին և արդյունքներին:

Ծառատունկի շրջանակում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՀՀ բնապահպանության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն սահմանում է հետագա համագործակցությունը հիմնադրամի և նախարարության միջև, որն էլ հանդիսանում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի անմիջական պատասխանատուն: Արամ Հարությունյանը նշել է. «Յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է ունենա արդյունք, և պետք է միջոցներ ձեռնարկել դրանց իրականացման համար»:

Արամ հարությունյանը ողջունում է հիմնադրամի ջանքերը` ուղղված «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ի հիմնադրմանը՝ արգելոցի այս հատվածի համար ստեղծելու պահպանվող բուֆերային գոտի, քանի որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքների կենսաբազմազանության արդյունավետ պահպանությունը խորապես նպաստում է արգելոցի սահմանների ներսում պաշտպանության բարելավմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]