Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սիրիայում ապստամբների կողմից դիպուկահարներ են պատերազմում. Լավրով

Սիրիայում ապստամբների կողմից դիպուկահարներ են պատերազմում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ապստամբների կողմից պատերազմում են նաև դիպուկահարներ, որոնք Սիրիա են մուտք գործում հարևան երկրներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստին», այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Սիրիայում քաղաքացիական պատերազմն ընթանում է ապստամբների կողմից գործող դիպուկահարների մասնակցությամբ, այդ դիպուկահարների հոսքը շարունակվում է Սիրիայի հարևան երկրների միջոցով»,- Փարիզում ասել է Լավրովը` անվտանգության հարցերով ռուս-ֆրանսիական խորհրդի նիստից հետո:

Սիրիայում արդեն 1,5 տարի է չի դադարում հակամարտությունը, որի զոհեր են դարձել ավելի քան 20 հազար մարդիկ: Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ հանդիպում են լավ զինված ապստամբների հակազդմանը, որոնց արտերկրից են աջակցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]