Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու հայկականությունն ապացուցող գիրք է հրատարակվել

Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու հայկականությունն ապացուցող 
գիրք է հրատարակվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոսի եկեղեցու հայկական պատկանելության մասին գիրք է հրատարակվել, որտեղ ներկայացվում է եկեղեցու ստեղծման պատմությունն ու ապացուցվում հայկական լինելու փաստը: 

Վրաստանն արդե տեւական ժամանակ իր տարածքում գտնվող հայկական եկեղեցիները որպես վրացական ներկայացնելու քաղաքականություն է տանում:

Ինչպես հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, գրքույկը հրատարակել է նշված կազմակերպությունը, որը սպառիչ պատասխան է տալիս վրացական անհիմն փորձերին: 

 «Գրքույկը զենք է, որի շնորհիվ մեր թեմի առաջնորդը կկարողանա ապացուցել եկեղեցու  հայկական լինելը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Կարապետյանը:

Հուշարձանագետի խոսքով՝ տարակուսանք է առաջացնում պատմագիտական բազմաթիվ աղբյուրներով հիմնավորված Թբիլիսիի Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոսի եկեղեցու հայկական պատկանելությունը վիճարկելու վրացական կողմի գործելակերպը: Կարապետյանն ընդգծեց, որ Վրաստանում գտնվող պատմական հուշարձաններից հայկական հետքերը ջնջելու նպատակաուղղված քաղաքականություն է տարվում:

Արդեն մի քանի տարի է` արծարծվում է Վրաստանում գտնվող և դեռևս 1920-1930-ական թթ-ից ի վեր բռնագրավված հայկական մի քանի եկեղեցիներն իրենց օրինական և միակ տիրոջը՝ Հայ առաքելական եկեղեցուն վերադարձնելու խնդիրը:  Վերադարձմաան պահանջ է ներկայացվել Վրաստանում գտնվող հայկական բազմաթիվ եկեղեցիներից միայն 6-ի նկատմամբ, որոնցից է Թբիլիսիի Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոսի եկեղեցին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]