Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հալեպի Կոմիտասի անվան կամերային նվագախումբը ելույթ ունեցավ Գավառում

Հալեպի Կոմիտասի անվան կամերային նվագախումբը ելույթ ունեցավ Գավառում

ԳԱՎԱՌ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի պետական համալսարանը հոկտեմբերի 26-ին հյուրընկալել էր Հալեպի Կոմիտասի անվան կամերային նվագախմբին, որը Գավառում էր «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանի հրավերով:

Համերգը նվիրված էր ՀՀ վաստակավոր մանկավարժ,  Գավառի պատվավոր քաղաքացի, Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Հակոբյանի 85-ամյակին:

Համերգային ծրագրի ժամանակ հնչեցին հայ եւ համաշխարհային դասականներից երաժշտական կատարումներ:

Հայ բարեգործական ընդհանուր միության Հայ երիտասարդաց ընկերակցության Կոմիտասի անվան կամերային նվագախմբի անունից  ԳՊՀ ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Հակոբյանին շնորհվեց հուշամեդալ: Հալեպահայերն  այցելեցին նաեւ ԳՊՀ հնագիտական եւ պատմագիտական թանգարան:

«Ստեղծված իրավիճակում շատ կարեւոր է մեր հայրենակիցներին ջերմ ընդունելը, չէ որ սիրիահայերը պարզապես սփյուռք չեն, բավական է հիշել միայն Սիրիայում գտնվող Դեր Զորը»,-  «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  Բախչինյանը:

Կոմիտասի անվան կամերային նվագախումբը կազմավորվել է 2006 թվականին եւ արդեն 6 տարի գործում է Հայ բարեգործական ընդհանուր միության Հայ երիտասարդաց ընկերակցության հովանավորության ներքո:

Նվագախումբը Հովհաննես Մուբայեթի գլխավորությամբ  ելույթներ է ունեցել Սիրիայի եւ Լիբանանի մի շարք քաղաքներում, իսկ 2011 թվականից սկսել է հանդես գալ նաեւ Հայաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]