1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Զինյալները Դամասկոսի մոտակայքում հոգեւորականի են սպանել

Զինյալները Դամասկոսի մոտակայքում հոգեւորականի են սպանել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալները հոկտեմբերի 25-ին սպանել են Դամասկոսի Կատանա շրջանում գտնվող Մար Իլյաս հունական ուղղափառ եկեղեցու Ֆադի Հիդադ անունով հոգեւորականին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հոկտեմբերի 18-ին զինյալները նրան առեւանգել էին Նոր Աարտուզ գյուղում: Դամասկոսում հունական ուղղափառ պատրիարքարանը հայտնել է, որ այսօր հայտնաբերվել է Ֆադի Հիդադի դին` գլխի հրազենային վնասվածքով ընկած Դամասկոս-Կունեյտրա ճանապարհին: Մեկ այլ աղբուր տեղեկացնում է, որ նախքան սպանելը զինյալները հսկայական փրկագին են պահանջել:

Սիրիայի զինված ուժերը կրակ են բացել զինյալների ուղղությամբ, որոնք փորձում էին Լիբանանի սահմանից մուտք գործել սիրիական Թալկալլախ շրջան: Զինված ուժերը Հոմսի շրջանում մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ նյութեր են հայտնաբերել, որոնք թաքցված են եղել մեծ անվադողերի մեջ:

Հալեպահայերի ֆեյսբուքյան էջին տեղեկացանք, որ Հալեպի ֆրանս-սիրիական հիվանդանոցի մոտակայքում, որը գտնվում է Սիրյան Ջդիդե թաղամսում ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Կան զոհեր եւ վիրավորներ, որոնց մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Բախումներ են տեղի ունենում Արակուբ, Կուստուլ Հարամի, Նոր Գյուղի, Բաբ ալ Հադիդ շրջաններում: Տեղեկություններ կան նաեւ, որ Ազատ բանակը նահանջել է Աշրաֆիե եւ Ջալաա թաղամասից:

Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը տեղեկացրել է, որ Հալեպի հայկական թաղամասերում հոկտեմբերի 25-ի վաղ առավոտից պարզ լսելի են շուրջը տեղի ունեցող պայթյունների եւ ուժգին կրակոցների ձայներ: Հոկտեմբերի 24-ի երեկոյան եւս հարձակումներ են եղել Հալեպի քրիստոներական թաղամասերի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]