Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիահայության մեծամասնությունը չի պատրաստվում լքել Սիրիան

Սիրիահայության մեծամասնությունը չի պատրաստվում լքել Սիրիան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ընդդիմություն գոյություն չունի. առկա է հակապետական դավադրական շարժում, որի մասնակիցները տարբեր երկրներից են և ոչ տեղի քաղաքացիներ: Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը հոկտեմբերի 24-ին հրավիրված ասուլիսում` հիշեցնելով, որ հոկտեմբերի 19-ին երկրի կառավարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին  ներկայացրել է նման 150 ապստամբների անուններ:   

Նա կարեւոր համարեց, որ Սիրիայի իշխանական ուժերը թույլ են տվել քրիստոնյա հայ համայնքին ինքնապաշտպանական պահակախմբեր ունենալ: Սերգեյ Շաքարյանցի խոսքով` հայկական պահակախմբերը  բնակչությանը պաշտպանելուց բացի իրենց ուշադրությունը սևեռելու են հատկապես եկեղեցիների և պատմամշակութային հուշարձանների վրա: «Հայերը չպետք է կորցնեն իրենց համարձակությունը Սիրիայում: Նրանք պետք է շարունակեն միասնական լինել և պաշտպանել իրենց հողերն ու ունեցվածքը»,- պնդում է քաղաքագետը: Չնայած պատերազմական գործողությունների հետևանքով շարունակվում են հայեր սպանվել` սիրիահայության մեծամասնությունը չի պատրասվում լքել իր տարածքները:

Պաշտոնական տվյալների համաձայն` արդեն 18 ամիս շարունակվող բախումների արդյունքում Սիրիայում մոտ 40 հայ է զոհվել: Հայաստանում կացարան ստանալու խնդրանքով միգրացիոն ծառայության է դիմել սիրիահայերի շուրջ 41 ընտանիք, որից 27-ն արդեն ստացել է ժամանակավոր կացարան: Հոկտեմբերի 9-ից շահագործման է հանձնվել սիրիահայ երեխաների համար նախատեսված «Կիլիկիա» վարժարանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]