Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուկրաինան կարգելի ցորենի արտահանումը

Ուկրաինան կարգելի ցորենի արտահանումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան նոյեմբերի 15-ից կարգելի ցորենի արտահանումը` կապված դրա դեֆիցիտի եւ երկրի ներսում հացահատիկի գների աճի երկյուղների հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը՝ վկայակոչելով առեւտրականների: Սահմանափակումների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի ստացվել: Նաեւ հայտնի չԷ՝ արգելքը կվերաբերի արդյոք արդեն կնքված պարտավորագրերին, թե միայն նոր պարտավորագրերին:

Ուկրաինան դարձել Է այն երկրներից մեկը, որն ընթացիկ տարում տուժել Է անբերքությունից: Ցորենի բերքը նվազել Է մեկ երրորդով՝ մինչեւ 15,5 միլիոն տոննա: Միեւնույն ժամանակ երկիրն սպառում Է տարեկան 12 միլիոն տոննա:     

Թեեւ ցորենի արտահանման պաշտոնական սահմանափակումներ գոյություն չունեն, կառավարության եւ մատակարարների միջեւ ստորագրվել Է հուշագիր: Դրա համաձայն՝ 2012/13 սեզոնում Ուկրաինան կարող Է արտասահմանին վաճառել 4 միլիոն տոննա ցորեն: Ընդամենը սեզոնի սկզբից Ուկրաինան արտահանել Է 7,1 միլիոն տոննա հացահատիկ, որի կեսը բաժին Է ընկնում ցորենին:    

2012 թվականին ցորենի հյուսիսամերիկացի եւ եվրասիացի արտադրողները լրջորեն տուժեցին հացաբույսերի անբերքությունից, որի պատճառը հիմնականում երաշտն Էր: Օրինակ՝ Ռուսաստանում տարվա արդյունքներով պլանավորվում Է հավաքել 70 միլիոն տոննայից փոքր-ինչ ավելի: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի բերքը կազմել Էր 94,2 միլիոն տոննա: ԱՄՆ-ի կորուստներն Էլ ավելի մեծ են եղել: 

Համատարած անբերքության հետեւանքով ամբողջ աշխարհում հացահատիկի գները կտրուկ բարձրացել են՝ իրենց հետեւից տանելով մսի-կաթնամթերքի գները: Համաշխարհային շուկայում պահանջարկը նույնպես մեծացել Է, ինչը մի շարք երկրների կառավարությունների հարկադրել Է մտցնել արտահանման սահմանափակող միջոցներ՝ զգուշանալով ներքին շուկայում դրա անբավարարությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]