Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սանկտ -Պետերբուրգում բացվել է գեղանկարիչ Վարուժան Եփրեմյանի անհատական ստեղծագործությունների ցուցահանդեսը

Սանկտ -Պետերբուրգում բացվել է գեղանկարիչ Վարուժան Եփրեմյանի 
անհատական ստեղծագործությունների ցուցահանդեսը

ՍԱՆԿՏ -ՊԵՏԵՐԲՈՒՐԳ 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  2012  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ-Պետերբուրգում` Կառլ Բուլեյի պատմական ֆոտոսրահում, հոկտեմբերի 18-ին բացվեց  գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Վարուժան Եփրեմյանի «Մոդեռնիզմից դեպի ռեալիզմե  խորագիրը կրող  ստեղծագործությունների  անհատական ցուցահանդեսը:

Սանկտ -Պետերբուրգից «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ հեղինակը ցուցադրման է ներկայացրել վերջին տարիների իր լավագույն կտավները:

Նա  բազմաժանր նկարիչ է, հավատարիմ է մնացել հայ գեղանկարչության  ավանդույթներին, սակայն նրան խորթ  չեն սյուռեալիզմի, աբստրակցիոնիզմի ժանրերը , որոնք հնարավորություն են տալիս աշխարհն ընկալել յուրովի` գույների, արտահայտչամիջոցների իրարամերժ լուծումներով:

Վարուժանը  ստեղծագործում է հոգու ներշնչանքով, արտաքին ազդակները ենթարկում ներքին տրամաբանության կանոններին, նրա մոտ սկզբում զգացումը վերածվում է գույնի, հետո նոր միայն ձևավորվում է պատկերը, նկարը: Այդպես են ստեղծվել «Բարձրունքների երգը», «Ծիրանի  համը», «Արաքս գետը». «Պուշկինյան աշուն». «Արարարտ» և մյուս գործերը:

Նկարիչն ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը և Թատերական ինստիտուտի  քանդակի և գեղանկարչության բաժինը, այնուհետև տեղափոխվել է Սանկտ –Պետերբուրգ, որտեղ նրա աշխատանքները բազմիցս են ցուցադրվել ու բարձր գնահատականի արժանացել:

Վարուժան Եփրեմյանի ստեղծագործությունները ցուցադրվել են նաև Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեյցարիայի և Միացյալ Նահանգների հեղինակավոր պատկերասրհաներում և արվեստի ճանաչված կենտրոններում:

 Ցուցահանդեսի բացման կապակցությամբ նկարչին շնորհավորեցին Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր  հյուպատոս  Վարդան Հակոբյանը,  «Հավատամք» թերթի  գլխավոր խմբագիր Արմեն Մերուժանյանը, ռեժիսոր Համլետ Հայրապետյանը, տեղի ռուս գործընկերները, այլք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]