1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայկական ինքնաթիռի վայրէջքը Թուրքիայում կատարվել է ըստ նախնական պայմանավորվածության. ԱԳՆ /լրացվում է/

Հայկական ինքնաթիռի վայրէջքը Թուրքիայում կատարվել է ըստ նախնական 
պայմանավորվածության. ԱԳՆ /լրացվում է/

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռի վայրէջքը Թուրքիայում պլանային էր և արվել է ըստ ձեռք բերված պայմանավորվածության։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

Ինքնաթիռը «Օգնիր եղբորդ» հասարակական շարժման մարդասիրական օգնությունը` 15 տոննա սնունդ, տեղափոխում է Հալեպ: Թռիչքն իրականացնում է օդային բեռնափոխադրումներ իրականացնող հայաստանյան «Էյր Արմենիա» ընկերությունը: 

Թուրքական NTV հետուստաալիքը հայտնել էր, թե Հայաստանից Սիրիա մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում: Ինքնաթիռում խուզարկություն է սկսվել: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հայկական ինքնաթիռը, որն ուղևորվում էր Հալեպ, Էրզրումում իջեցվել է ստուգման նպատակով: 

13:30- Թուրքական մեկ այլ` Haberler.com կայքը հայտնում է, որ Էրզրումի օդանավակայանում ստուգվող ինքնաթիռը շրջափակել են հրշեջ մեքենաները: Դեպքի վայրից միջադեպը լուսաբանել ցանկացող լրագրողների մուտքն օդանավակայան արգելվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]