Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սլովակիայում Թուրքիայի դեսպանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. հայտարարում է Աշոտ Գրիգորյանը

Սլովակիայում Թուրքիայի դեսպանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. 
հայտարարում է Աշոտ Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության օրենքի առկայությունը Սլովակիայում իրողություն է. ձախողման է դատապարտված օրենքի գոյությունը կասկածի տակ առնող ադրբեջանա-թուրքական քարոզչության ապատեղեկատվությունը: Այս մասին Երեւանում հոկտեմբերի 12-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը` նշելով, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթը Սլովակիայի քրեական օրենսգրքում ընդունվել է 2009թ.-ի սեպտեմբերի 1-ին, և բոլոր նրանք, ովքեր միտումնավոր կհերքեն Հայոց ցեղասպանության փաստը, կդատապարվեն 5 տարվա ազատազրկման, իսկ անգիտակցաբար փաստը հերքողները` 3 տարվա: «Այս օրենքի գոյությունը համառորեն ժխտելու փորձեր էին անում ադրբեջանցիները, նրանք կայքերի միջոցով հայտարարություններ էին տարածում, թե նման բան չկա: Տարօրինակ է, բայց այդ օրենքի գոյությունը ժխտել էր նաև Ռուսաստանում Սլովակիայի արտաքին և լիազոր դեսպան Յոզեֆ Միգաշը, որի դեմ ես դատական հայց էի ներկայացրել` ելնելով Սլովակիայի քրեական օրենսգրքի հավելվածում տեղ գտած 424ա հոդվածի, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում բոլոր նրանց համար, ովքեր կհերքեն Հայոց ցեղասպանության փաստը»,-հայտնեց Աշոտ Գրիգորյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աշոտ Գրիգորյանն առավել տպավորիչ համարեց Սլովակիայում Թուրքիայի լիազոր դեսպան Գյուլհան Ուլուտեկինի արած հայտարարությունը և դրա հետևանքները, որոնք բացառիկ էին: «Երբ Սլովակիայում էին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, մենք այցելեցին Սլովակիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին և հարգանքի տուրք մատուցեցինք զոհերի հիշատակին: Այդ ժամանակ Սլովակիայում Թուրքիայի լիազոր դեսպանը հանդես եկավ մի հոդվածով, որտեղ գրում էր, որ ցեղասպանություն չի եղել, և հայերը պիտի զգույշ խոսեն»,-տեղեկացրեց Աշոտ Գրիգորյանը` հավելելով, որ ինքն առաջնորդվելով օրենքով` դիմեց դատարան` պահանջելով կիրառել օրենքով նախատեսված պատիժը դեսպանի նկատմամբ: Նրա խոսքով` Սլովակիայի ոստիկանությունը հրավիրել է դեսպան Գյուլհան Ուլուտեկինին բաժին, որտեղ նա հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության դեմ ոչինչ չի ասել` դրանով իսկ բացառիկ կերպով, փաստորեն, ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը:

«Մենք նույնիսկ շնորհակալական նամակներ ենք հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին` հայտնելով, որ առաջին անգամ Թուրքիայի բարձրագույն դիվանագիտական վերնախավը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը»,-եզրափակեց Գրիգորյանը:

Սլովակիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել է 2004թ.: Սլովակիայի գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը հոկտեմբերի 11-ին Երեւանում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` Ծիծեռնակաբերդում խոսելով իր երկրում առկա ժխտման պատժելիության օրենքի կարեւորության մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]