Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թալիբները Աֆղանստանի Բամիանի նահանգում պայթեցրել են իգական վարժարանը

Թալիբները Աֆղանստանի Բամիանի նահանգում պայթեցրել են իգական վարժարանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» արմատական շարժման զինյալները հոկտեմբերի 11-ին Աֆղանստանի Բամիան կենտրոնական նահանգում պայթեցրել են իգական վարժարանը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Պաժվակ լրատվական գործակալությունը:

Պայթյունը տեղի Է ունեցել Շիրբար գավառի Գոնակ բնակավայրում վաղ առավոտյան, երբ վարժարանի սաները դեռ չԷին հասցրել գալ պարապմունքների, ճշտել Է լուսավորության նահանգային վարչության պետ Մոհամադ Ռըզան: Դիվերսիայի հետեւանքով վարժարանի պատերից մեկը փլվել Է, դուրս են թռել բոլոր պատուհաններն ու դռները: Պաշտոնյայի խոսքով՝ կրթություն ստանալու հնարավորությունից զրկվել Է միանգամից 350 մարդ:

Ընդամենը Բամիանիի նահանգում գործում Է 350 դպրոց, ուր հաճախում են 135 հազար աշակերտներ: Այդ դպրոցների կեսից ավելին շենք չունի, երեխաներն ստիպված են դասերն անցկացնել պարուսինե ծածկերի տակ եւ վրաններում:

Աֆղանստանի նախագահի գործերի վարչության մամուլի ծառայությունը հոկտեմբերի 11-ին հաղորդել Է, որ անհայտ զինյալները նաեւ գնդակահարել են Նանգարհար արեւելյան նահանգի Հուգիանի գավառի «Նոգարհեյլ» վարժարանի տնօրենին:

Ինչպես արդեն հաղորդվել Է, Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գործող թալիբ-ծայրահեղականները մահափորձ են կատարել իսլամական այս հանրապետությունում հայտնի իրավապաշտպան եւ կանանց ու երեխաների իրավունքների համար պայքարող մարտիկ 14-ամյա Մալալա Յուսուֆզայի դեմ: Միջադեպը տեղի Է ունեցել Սվաթ գետի հովտի Մինգորա քաղաքում: Ահաբեկիչները ինքնաձիգներով գնդակոծել են դպրոցական ավտոբուսը, որում գտնվում Էին Մալալան եւ նրա համադասարանցիները: Աղջիկը վիրավորվել Է գլխից: 

14-ամյա Մալալայի մասին սկսեցին խոսել մեկ տարի առաջ, երբ Արեւմուտքում հրապարակվեց նրա օրագիրը, որում նա պատմում Էր այն մասին, թե թալիբներն ինչպես Էին իրեն ու Սվաթ գետի հովտում բնակվող այլ երեխաների արգելում դպրոց հաճախել: Չնայած ծայրահեղականների կողմից արված բազմաթիվ սպառնալիքներին, Մալալա Յուսուֆզայը շարունակում Էր ապրել հայրենի Մինգորա քաղաքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]