1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մինչև տասը դրամ անվանական արժեքով մետաղադրամների ընդհանուր ծավալը շրջանառության մեջ շուրջ 49 մլն դրամ է

Մինչև տասը դրամ անվանական արժեքով մետաղադրամների ընդհանուր ծավալը 
շրջանառության մեջ շուրջ 49 մլն դրամ է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոքր անվանական արժեքներով մետաղադրամները շրջանառությունից դուրս են մղվել դրանց գնողականության աստիճանական նվազման արդյունքում: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ Կենտրոնական բանկից, մինչև 10 դրամ` 10, 20, 50 լումա և 1, 3, 5 դրամ, անվանական արժեքներով մետաղադրամների ընդհանուր ծավալը շրջանառության մեջ կազմում է շուրջ 49 մլն դրամ կամ Կենտրոնական բանկից դուրս կանխիկ դրամի 0,01 տոկոսը: 2009 թվականի տվյալներով` այդ անվանական մետաղադրամների շրջանառությունը 261 մլն դրամ էր:

Ինչ վերաբերում է առևտրի և սպասարկման կետերին, ապա այդ կետերում գնանշումն  իրականացվում է շուկայական տնտեսության կանոններին համապատասխան: Եվ ներկայում կանխիկ դրամից բացի, անկանխիկ վճարումների դեպքում, մանրադրամի վերադարձի խնդիր չի առաջանում: Եւ զրոյով չվերջացող թվերով գնանշումը կարելի է արդարացված համարել: Վերջին տարիներին առևտրային խոշոր ցանցերում, ապրանքների գնանշման ժամանակ, սկսել են օգտագործել զրոյով չվերջացող թվեր` 0,99, 4,95, 999, 99, եւ սա այն պարագայում, երբ  մանր մետաղադրամները փաստացի դուրս են դրամային շրջանառությունից: Ըստ փորձագետների` ապրանքանիշերը զրոյով չվերջացող գումարով մակնանշելով, սուպերմարկետները բավականին կլոր գումարներ են աշխատում հաճախորդներից: 

Թեև լումաները, իրականում, չկան, սակայն համաձայն «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի` 1 դրամը հավասար է հարյուր լումայի և այն, որպես հաշվարկային միավոր, կիրառվում է կատարվող բոլոր հաշվարկներում:

 ՀՀ կենտրոնական բանկից կանխիկ դրամը շրջանառության մեջ է մտնում առևտրային բանկերի միջոցով: Կանխիկ դրամով վճարումների իրականացման հարմարավետության համար բանկերը, իրենց հաճախորդների պահանջարկից ելնելով, հայտ են ներկայացնում ՀՀ կենտրոնական բանկ և իրենց թղթակցային հաշվում առկա միջոցների սահմաններում ստանում են անհրաժեշտ անվանական արժեքներով կանխիկ դրամ: Կանխիկ դրամի ստացման հայտերում առևտրային բանկերը նշում են այն անվանական արժեքները, որոնցով ցանկանում են ստանալ տվյալ գումարը: Հետևաբար` շրջանառությունում կանխիկ դրամի ինչպես ծավալը, այնպես էլ դրա տեսակային կառուցվածքը` ըստ դրամանիշերի անվանական արժեքների, որոշվում է ՀՀ տնտեսությունում ձևավորվող պահանջարկի հիման վրա:

 ՀՀ տարածքում շրջանառվող դրամական զանգվածը ներկայում գերազանցում է 400 մլրդ դրամը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]