1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սիրիայի դեմ պատերազմ սանձազերծելու անհեռանկար քաղաքականությամբ Թուրքիան ուզում է ստանձնել «առաջնորդ-պետության» դերը

Սիրիայի դեմ պատերազմ սանձազերծելու անհեռանկար քաղաքականությամբ 
Թուրքիան ուզում է ստանձնել «առաջնորդ-պետության» դերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Աքչաքալե քաղաքի վրա Սիրիայի կողմից ռումբ արձակելուց հետո ծայրաստիճան կերպով լարվեցին թուրք-սիրիական հարաբերությունները, ինչն էլ պատճառ դարձան վերջին շրջանում կողմերի միջև հնարավոր պատերազմի առաջացման շուրջ խոսակցությունների համար: Սակայն ակնհայտ է մի բան. Սիրիային` երկրի ներսում առկա լարված ու ճգնաժամային իրադրության պայմաններում, բնականաբար, արտաքին պատերազմը ոչ մի դեպքում ձեռնտու չէ: Հետևաբար` պատերազմ սանձազերծողի դերում հանդես է գալիս Թուրքիան, ով նման քայլով ցանկանում է իրականացնել իր առջև դրված մի քանի հեռահար նպատակներ:

Թուրքիայի առաջնահերթ խնդիրներից է քրդական գործոնը, որը սիրիական ճգնաժամից հետո ավելի վտանգավոր է դարձել թուրքական իշխանությունների համար: Մեկ անգամ չէ, որ թուրքական լրատվամիջոցները խոսել են թուրք-սիրիական սահմանին գտնվող մի շարք քաղաքներում քրդերի կողմից իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու մասին: Սա, բնականաբար, խիստ մտահոգում է պաշտոնական Անկարային, քանի որ այս տարածքներում քրդական, անգամ ամենաչնչին ինքնիշխանությունն ու անկախությունը, վտանգ կստեղծի Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ շրջաններում հակաիշխանական ելույթների, իսկ հետագայում նաև անկախ Քրդստան ստեղծելու շարժում առաջացնելու համար:

Սիրիային պատերազմի մեջ ներքաշելու հաջորդ պատճառը թուրքական իշխանությունների ցանկությունն է` Մերձավոր Արևելքի իսլամական երկրների շրջանում դառնալ առաջատար պետություն: Էրդողանը և Թուրքիայի մյուս բարձրաստիճան այրերը մեկ անգամ չէ, որ երկրի արտաքին քաղաքականության մասին խոսելիս անդրադարձել են «առաջնորդ-պետություն» հայեցակարգին. սա, ըստ էության, թուրքական արտաքին քաղաքականության մեջ նեոօսմանիզմի գաղափարախոսության ամենավառ արտահայտությունն է: Թուրքիան ցանկանում է պատերազմել Սիրիայի հետ և  հաղթանակ տանելու դեպքում` ապացուցել մերձավորարևելյան մյուս երկրներին, որ հանձին Թուրքիայի` տարածաշրջանում կա «հզոր պետություն»:

Այս խոսուն փաստերը գալիս են ապացուցելու, որ Թուրքիայի տարածքում ընկած սիրիական ռումբի մասին պատմությունները, հավանական է, որ թուրքական դիվանագիտության հերթական փորձարկումներն են. ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ թուրքական F-4 ռազմական ինքնաթիռի կործանման ժամանակ: Այն, որ այս անգամ թուրքական կողմը վճռական է պատերազմի մեջ մտնելու հարցում, վկայում է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի արած վերջին հայտարարությունն այն մասին, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները զարգանում են վատագույն սցենարով, և որ իրենք աչալուրջ են «ամեն պահի համարժեք պատասխան տալու»: Թուրք բարձարստիճան այրերը, սակայն, չեն յուրացրել նախկին սխալները և երկրորդ անգամ հանդես են գալիս նույն անհեռանկար նախաձեռնությամբ` առանց զգուշանալու, որ միգուցե այս դեպքում Թուրքիայի հերթական փորձը  նրա համար դառնա վերջինը:

 

Արաքս Կասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]