Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երեւանում սիրիահայերի համար «Կիլիկեան» դպրոց կբացվի

Երեւանում սիրիահայերի համար «Կիլիկեան» դպրոց կբացվի

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նար Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում հոկտեմբերի 9-ին կբացվի սիրիական կրթական ծրագրով (արաբերենով) «Կիլիկեան» դպրոցը: Դպրոցի ստեղծումը նախաձեռնել է «Կիլիկիա» բարեսիրական կազմակերպությունը Հայաստանում հաստատված սիրահայերի ընտանիքների համար, որպեսզի երեխաների կրթական գործընթացը չընդհատվի, Սիրիայում քաղաքական իրավիճակը կայունանալուց հետո երկիր վերադառնալիս դժվարություններ չառաջանան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից: 

Այդ նպատակով հուլիսին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աշխատակիցների ուժերով ստեղծվել է աշխատանքային-կրթական հանձնախումբ, որի մեջ մտան սիրիահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթական գործի պատասխանատուներ, մանկավարժներ: ՀՀ սփյուռքի նախարարությունը համակարգել է սիրիական կրթական ծրագրով դպրոցի ստեղծման գործնընթացը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության աջակցությամբ, նախաձեռնող կազմակերպության հետ համատեղ: Կայացել են բազմաթիվ աշխատանքային խորհրդակցություններ ՀՀ սփյուռքի, կրթության և գիտության նախարարների մոտ, որի արդյունքում օգոստոս-սեպտեմբերին աշխատանքներ են տարվել Հայաստանում, մասնավորապես` Երևանում գտնվող սիրիահայ երեխաների, ուսուցիչների հաշվառման, դասարանների համալրման, Սիրիայից 1-9-րդ դասարաններում դասավանդվող առարկաներին համապատասխան դասագրքերից 1-ական օրինակների ձեռքբերման և բազմացման, դպրոցի ընտրության, դասարանները դպրոցական կահույքով և պարագաներով ապահովելու, ուսումնական գործընթացին առնչվող այլ խնդիրների լուծման ուղղությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]