Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանում ՀՀ անկախության տարեդարձին նվիրված ընդունելությանը մասնակցել են ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանում ՀՀ անկախության տարեդարձին նվիրված ընդունելությանը մասնակցել են 
ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի «ԱՐԱՐԱՏ» մարզամշակութային համալիրում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն, որին մասնակցեցին ԻԻՀ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ և Իրանում հավատարմագրված դեսպաններ: Միջոցառմանը ներկա էին նաև Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի հայոց թեմերի թեմակալ  առաջնորդները, ինչպես նաև իրանահայ համայնքի տարբեր կառույցների անդամները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, որից հետո խոսքը փոխանցվել է ՀՀ անկախության տարեդարձի և Սպահանում հայկական մշակութային օրերին մասնակցելու նպատակով Թեհրան ժամանած ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին: Բարձր գնահատելով հայ-իրանական հարաբերություններ մակարդակը` Սփյուռքի նախարարը արժևորել է իրանահայ համայնքի դերն ու նշանակությունը երկկողմ հարաբերությունների սերտացման և ամրապնդման գործում: 

Այնուհետև, հյուրերին ողջունել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղեկալ պարոն Աբբաս Արաղչին, ով, ջերմորեն շնորհավորելով անկախության օրվա առթիվ, ամփոփ անդրադարձել է հայ-իրանական բազմաբնույթ հարաբերություններին և նշեց, որ Իրանի իշխանությունները հետայսու ևս պատրաստ են շարունակել քաղաքական, տնտեսական և մշակութային փոխշահավետ համագործակցությունը:

Միջոցառման ընթացքում գեղարվեստական ձեռնարկով հանդես է եկել «ԱՐԱՐԱՏ» երգչախումբը` ներկայացնելով հայ դասական և ժամանակակից երաժշտության ստեղծագործությունները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]