Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Օրբանին Հունգարիայում շարունակում են մեղադրել Սաֆարովին արտահանձնելու որոշման համար

Օրբանին Հունգարիայում շարունակում են մեղադրել Սաֆարովին 
արտահանձնելու որոշման համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայում չեն հանդարտվում կրքերը ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու հետ կապված: Իշխանությունները լուրջ քննադատությունների թիրախ են դառնում ընդդիմադիրների կողմից: Երկրի խորհրդարանի սոցիալիստ անդամ Լասլո Քովաքսը վարչապետ Վիկտոր Օրբանի` օրենսդիր իշխանության առջեւ ելույթ ունենալու հնարավորությունը բաց չի թողել կրկին հարցադրումներ, քննադատական մեկնաբանություններ եւ հայտարարություններ անելու: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հունգարական ոչ կուսակցական, միջազգային քաղաքական Politics-ը, Քովաքսը նշել է, որ ե’ւ Արտաքին, ե’ւ Արդարադատության նախարարությունները հանդես են եկել գործողությանը դեմ` պնդելով, որ մարդասպանին հայրենի հողում ազգային հերոսի կոչում կշնորհեն եւ անմիջապես ազատ կարձակեն առաջին իսկ օրվանից: Սոցիալիստը նաեւ ընդգծել է, թե ինչու է կառավարությունը բավարարվել Ադրբեջանի` Սաֆարովի պատիժը շարունակելու խոստումներով եւ ինչու չի դիմել մարդասպանին ներում շնորհելու առնչությամբ պարզաբանում ստանալու համար: 

Սոցիալիստ Լասլո Քովաքսը նաեւ շեշտել է, ու Հունգարիան, այսպես ասած, քիթը խոթել է հայ-ադրբեջանական հակամարտության մեջ: Այս ամենին ի պատասխան վարչապետ Օրբանը կրկին նշել է, թե կառավարությունը ճիշտ որոշում է կայացրել` համապատասխան միջազգային իրավունքի կանոններին եւ Հունգարիայի իրավական փորձին: Օրբանը, անցնելով քաղաքական կոռեկտության սահմանը, անգամ նշել է. «Մենք նույնը կանեինք, եթե մի հայ սպանած լիներ ադրբեջանու: Ի վերջո, Հունգարիան պետք է ավելի շատ իր շահերին հետեւի, քան Ադրբեջանի կամ Հայաստանի: Որքան ժամանակ, որ մարդասպանը այստեղ եղել է, արդեն իսկ շատ կոնֆլիկտներ եւ դժվարություններ է ստեղծել մեզ համար, եւ իրավիճակը չէր էլ փոխվի հետագայում»:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին: Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները եւ պաշտոնական կապերը Հունգարիայի հետ:

Հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքը քննադատեցին միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, մի շարք պետություններ, քաղաքական ականավոր դերակատարներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]