1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը վերացնում է վիզային ռեժիմը Շենգեն գոտու երկրների համար

Հայաստանը վերացնում է վիզային ռեժիմը Շենգեն գոտու երկրների համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը եվրոպական երկրների քաղաքացիների համար դյուրացնում է երկիր մուտքը: Եվրամիության անդամ 27 պետությունների, ինչպես նաեւ կառույցի անդամ չհանդիսացող, սակայն Շենգենյան դրույթները (Schengen Acquis) կիրառող չորս պետությունների` Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա եւ Շվեյցարիա, քաղաքացիները 2013 թվականի հունվարի 10-ից կարող են Հայաստան ժամանել առանց մուտքի վիզայի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, այս հարցն ընդգրկված է գործադիրի հոկտեմբերի 4-ի նիստի օրակարգում:

Ի՞նչ կտա որոշումը զբոսաշրջության զարգացմանը

Նախագծի հիմնավորման համաձայն` նշված պետությունների քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը խթանիչ ազդեցություն կունենա զբոսաշրջության զարգացման վրա` որպես Հայաստան այցելությունն առավել դյուրին դարձնող գործոն, ինչն էլ իր հերթին ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի միջմարդկային ակտիվ շփումների հաստատման համար: ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության շրջանակում կձևավորվի ավելի բարենպաստ քաղաքական և տնտեսական միջավայր, ինչը կնպաստի նաև գործարար կապերի ընդլայնմանը:

Մուտքի դյուրացումը հիմնականում կատարվում է փոխադարձության սկզբունքով

Հայաստանը ներկայում ԵՄ-ի հետ բանակցում է մուտքի վիզայի դյուրացման համաձայնագրի շուրջ` հետագայում ընդհանրապես մուտքի վիզաները հանելու նպատակով: Այդ համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր: Պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար` պաշտոնական պատվիրակության անդամներ, գիտնականներ, ուսանողներ, լրագրողներ, սպորտի եւ արվեստի գործիչներ, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականներ: Նախատեսվում է նաեւ նվազեցնել Շենգենի մուտքի վիզայի գինը` 35 եվրո, եւ այն անվճար դարձնել վերոհիշյալ կատեգորիաների, ինչպես նաեւ երեխաների ու թոշակառուների համար: Միակողմանիորեն հանելով մուտքի վիզայի պահանջը` Հայաստանն ակնկալում է արագացնել դյուրացման համաձայնագրի կնքումը:

Առկա է այլ պետությունների դրական փորձը

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով` առանց մուտքի վիզայի Հայաստան ժամանելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են երկրում մնալ 180 օր` մեկ տարվա ընթացքում: Մի շարք պետություններ` Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան նույնպես միակողմանիորեն հանել են ԵՄ-ի հետ մուտքի վիզայի պահանջը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]