1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ստեփանակերտի օդանավակայանը հավաստագիր է ստացել եւ հանձնվել շահագործման

Ստեփանակերտի օդանավակայանը հավաստագիր է ստացել եւ հանձնվել 
շահագործման

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի օդանավակայանը պաշտոնապես ստացել է սերտիֆիկատ եւ հանձնվել շահագործման: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը, օդանավակայանը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին: «Ստեփանակերտի օդանավակայանը պաշտոնապես պատրաստ է: Այն կարող է օդանավ ընդունել եւ ճանապարհել, սակայն հստակ դեռ չի նշվում, թե երբ կիրականանան թռիչքները»,-ասաց Աթբաշյանը: ԼՂՀ ավիացիայի վարչության կողմից տրված հավաստագիրը վկայում է, որ օդանավակայանն ամբողջովին պատրաստ է գործարկման:  

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Ստեփանակերտի օդանավակայանը թռիչքներ կիրականացնի առաջիկա օրերին:

Հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշեց, որ Ստեփանակերտի օդանավակայանը պետք է թռիչքներ իրականացնի. հետ ճանապարհ չկա: Նրա խոսքով` Ադրբեջանը ծայրահեղ կերպով ուժի ցուցադրում է իրականացնում, որպեսզի հայկական կողմը չանի այդ քայլը: «Պետք է մի շարք անվտանգության միջոցառումներ իրականացնել, քանի որ մեր դիմացինը թուրք է: Արցախի պաշտպանական բանակն առավելագույն մարտական վիճակի պիտի բերվի: Հակաօդային ուժերի մասին էլ խոսք չկա»,-ասաց քաղաքագետը:

Ստեփանակերտի օդանավակայանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի խոսքով` օդանավակայանի համալիր աշխատանքներն իրականացնելու համար 5 միլիոն դոլար է ծախսվել: «Երեւան-Ստեփանակերտ թռիչքը 35 րոպե է տեւում, եւ օրվա մեջ կարելի է տասնյակ չվերթեր իրականացնել: Օդանավակայանն ունի հեռանկարային զարգացման լուրջ միտումներ: Շահագործման ընթացքն արդեն կհուշի մնացածը»,-ասաց նա:  

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին եւ հիմնականում չվերթներ է ընդունել Երեւանից ու Բաքվից: 1992 թվականից օդանավակայանը մատնվել է պարապուրդի: 2008 թվականին սկսվել է օդանավակայանի նոր` գլխավոր մասնաշենքի կառուցումը, որը նման է թեւերը բացած արծվի: Այս ընթացքում լայնացվել է նաեւ թռիչքուղին, ինչպես նաեւ հարթեցվել են թռիչքուղուն հարակից մի քանի բլուրների գագաթները, որպեսզի հնարավոր դառնա ժամանակակից մեծ ինքնաթիռների ընդունումը: 

Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցման եւ վերազինման աշխատանքների հենց սկզբից Ադրբեջանի իշխանությունները սպառնում էին, որ օդանավակայանի շահագործման դեպքում հարվածելու են քաղաքացիական օդանավերին: Ադրբեջանական այս հայտարարությունները դատապարտեց նաեւ միջազգային հանրությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]