Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ավստրալիան անհանգստացած է Սաֆարովի արտահանձման փաստի առնչությամբ

Ավստրալիան անհանգստացած է Սաֆարովի արտահանձման փաստի 
առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Արտաքին գործերի եւ առեւտրի նախարարությունը քննադատել է ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստը` միանալով հունգարա-ադրբեջանական հանցավոր գործարքի դատապարտման միջազգային շարժմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից, ի պատասխան հանձնախմբի` Ավստրալիայի ԱԳ նախարար Բոբ Կարին ուղղած նամակին, Արտաքին գործերի եւ առեւտրի նախարարությունից նշել են. «Ավստրալիայի կառավարությունը  մտահոգված է Սաֆրովին Իլհամ Ալիեւի կողմից ներում շնորհելու առնչությամբ: Ադրբեջանի գործողություններն ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից շարունակվող միջնորդության ջանքերը քայքայելու ներուժ»: Ավսրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը ողջունել է Ավստրալիայի կառավարության այս հայտարարությունը:

Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցկող հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004-ի փետրվարի 19-ին քնած ժամանակ դաժանաբար կացնահարած ադրբեջանցուն` Ռամիլ Սաֆարովին, Հունգարիան արտահանձնել է Ադրբեջանին: Չնայած ոճրագործը հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` 30 տարի առանց ներման իրավունքի, մարդասպանը հայրենիքում ոչ միայն ազատ է արձակվել, այլեւ մայորի կոչում ստացել: Հայաստանը որոշում է կայացրել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

Հունգարա-ադրբեջանական հանցավոր գործարքը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել տարբեր միջազգային եւ տեղական կազմակերպություններ, քաղաքական ուժեր եւ գործիչներ: Հունգարիան արդեն հայտնել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]