Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կոնգրեսական Բերմանն ԱՄՆ պետքարտուղարին առաջարկում է կասեցնել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ԳՀԽ ծրագրին

Կոնգրեսական Բերմանն ԱՄՆ պետքարտուղարին առաջարկում է կասեցնել 
Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ԳՀԽ ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Հովարդ Բերմանը նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` կոչ անելով դադարեցնել Ադրբեջանի մասնակցույթունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կոնգրեսականը նամակում շեշտել է` ելնելով այն փաստից, որ ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ առանձնակի դաժանությամբ կացնահարել է քնած վիճակում գտնվող հայ սպային, ապա ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունները և դաշինքն առհասարակ պետք է իրենց հստակ բողոքն ու դատապարտումն արտահայտեն այս դեպքի առնչությամբ: «Այս պարագայում կարելի է առնվազն վերադարձնել հանցագործին Հունգարիա, որտեղ նա կկրի իր ցմահ պատիժը: Բացի այդ, ես Ձեզ կոչ եմ անում անմիջապես դադարեցնել ողջ ռազմական աջակցությունն Ադրբեջանին»,- ընդգծել է Բերմանը:

Կոնգրեսականն ընդգծել է, որ ոճրագործին ներում շնորհելու մասին Ալիևի որոշումը վտանգում է կովկասյան տարածաշրջանում վստահության հաստատման փորձերը և վկայում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն պայմաններում, երբ Ղարաբաղը կունենա համապատասխան պաշպանական երաշխիքներ ադրբեջանական հնարավոր ագրեսիայի պարագայում:

Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցկող հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004-ի փետրվարի 19-ին քնած ժամանակ դաժանաբար կացնահարած ադրբեջանցուն` Ռամիլ Սաֆարովին, Հունգարիան արտահանձնել է Ադրբեջանին: Չնայած ոճրագործը հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` 30 տարի առանց ներման իրավունքի, մարդասպանը հայրենիքում ոչ միայն ազատ է արձակվել, այլեւ մայորի կոչում ստացել: Հայաստանը որոշում է կայացրել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

Հունգարա-ադրբեջանական հանցավոր գործարքը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել տարբեր միջազգային եւ տեղական կազմակերպություններ, քաղաքական ուժեր եւ գործիչներ: Հունգարիան արդեն հայտնել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]