Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Շվեդիայի խորհրդարանականները պահանջել են Հունգարիայի պաշտոնական պարզաբանումը «սաֆարովյան» գործով հետագա քայլերի շուրջ

 Շվեդիայի խորհրդարանականները պահանջել են Հունգարիայի պաշտոնական 
պարզաբանումը «սաֆարովյան» գործով հետագա քայլերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի խորհրդարանի` Ռիքսդագի տարբեր քաղաքական կուսակցությունների անդամների կողմից ստորագրված նամակ է հղվել  Շվեդիայում Հունգարիայի դեսպան Գաբոր Շենտիվանյիին:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Շվեդիայի Հայկական միության կազմակերպությունից, նամակում, մասնավորապես, նշված է. «Մեծարգո դեսպան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում շնորհեց Ռամիլ Սաֆարովին, որն անմիջապես հաջորդեց Հունգարիայից նրա արտահանձմանը: Մենք կմիանանաք Սաֆարովի գործած սարսափելի հանցագործության փառաբանման  միջազգային դատապարտմանը: Մենք խորապես մտահոգված ենք այն հետեւանքներով, որոնք կլինեն Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների միջեւ: Բաքվի գործողություննները դատապարտել են մի քանի միջազգային կառույցներ, այդ թվում նաեւ  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԵՄ նախագահը, Եվրոպական Խորհրդարանի նախագահը, Եվրոպայի խորհրդի նախագահը, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները` նշելով, որ կատարվածն անհամատեղելի է եւ չի համապատասխանում ընթացող խաղաղ գործընթացին:

Պարոն նախագահ, մենք` որպես Շվեդիայի խորհրդարանի անդամներ, ցանկանում ենք պարզել, թե ինչպես է ձեր կառավարությունը, որը ԵՄ անդամ երկիր է, հիմա արձագանքելու օրենքների այս խախտումներին եւ ինչպես է պահանջելու Բաքվից` հարգելու միջազգային օրենքները: Լրատվամիջոցները եւ հունգարական ընդդիմությունը պնդում են, որ ադրբեջանցիների ֆինանսական օժանդակությունը Հունգարիայի կառավարությանը որոշիչ դեր են խաղացել Սաֆարովի արտահանձման գործում, որը հիմա ազդում է ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից իրականացվող խաղաղ գործընթացի վրա: Մենք հույս ունենք, որ հունգարական կառավարությունը կկարողանա պարզաբանում տալ այս հարցին պատշաճ կերպով: Միեւնույն ժամանակ մենք հույս ենք տածում, որ ձեր կառավարությունը կձեռնարկի վճռական միջոցներ` Բաքվին հանդիմանելու միջազգային օրենքները խախտելու, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը վտանգելու համար: Մենք սպասում ենք ձեր պատասխանին եւ այս հարցում ձեր դիրքորոշմանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]