Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սպանությունը դատապարտում են, այլ ոչ թե փառաբանում ու պարգեւատրում. կանադացի օրենսդիր

Սպանությունը դատապարտում են, այլ ոչ թե փառաբանում ու պարգեւատրում. 
կանադացի օրենսդիր

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԵՐԵՎԱՆ: Կանադայի Kitchener-Conestoga շրջանային խորհրդարանի պատգամավոր Հարոլդ Օլբրակտն ուղերձով դիմել է խորհրդարանի խոսնակին` ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին խորհրդարանի մամուլի ծառայությունից, Հարոլդ Օլբրակտն ուղերձում նշել է. «Ես այսօր ցանկանում եմ հայտնել իմ բացարձակ արհամարհանքը եւ լիակատար անվստահությունը` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի միջադեպի հետ կապված վերջին զարգացումների առնչությամբ: Օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ նա պետք է շարունակեր կրել պատիժը` 2004 թվականին հայ սպային դաժանորեն սպանելու  համար: Սակայն, հայրենիք ժամանելուն պես նրան ազատ արձակեցին եւ ներում շնորհեցին: Այս զարգացումները, իսկապես, մտահոգում են Կանադային, եւ մասնավորապես` հայակական ծագումով կանադացիներին, ովքեր իրենց հայրենի հողում խաղաղության են ցանկանում հաստատել: Սպանությունը պետք է դատապարտվի, այլ ոչ թե փառաբանվի կամ պարգեւատրվի: Կանադան շարունակում է օժանդակել ընթացող խաղաղ գործընթացին եւ կշարունակի նպաստել տարածաշրջանային համագործակցությանը եւ հաշտեցմանը»: Օլբրակտն ուղերձում նաեւ բոլոր կողմերին  կոչ է արել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` վստահությունը բարձրացնելու եւ նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային խաղաղ գործընթացին:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին: Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները եւ պաշտոնական կապերը Հունգարիայի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]