1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Մովսես Սիլիկյանը երբեք չկտրվեց հայ իրականությունից». Սեյրան Օհանյան

«Մովսես Սիլիկյանը երբեք չկտրվեց հայ իրականությունից». Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեներալ-լեյտենանտ  Մովսես  Սիլիկյանի  ծննդյան  150-րդ  տարելիցի կապակցությամբ սեպտեմբերի 14-ին «Սարդարապատ» հուշահամալիրում  տեղի է ունեցել «Մովսես  Սիլիկյան  զորավարը» խորագրով գիտաժողով: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար, հոբելյանական հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարը, ներկայացնելով Մովսես  Սիլիկյանի  անցած ուղին, ընդգծել է, որ գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը թանկ անուն է ոչ միայն որպես Սարդարապատի դարձակետային ճակատամարտի հրամանատար, այլեւ որպես, հիրավի, օրինակելի հրամանատարի կերպար: Նախարարի խոսքերով` Մովսես Սիլիկյանն այն տոհմիկ զինվորականների շառավիղին է պատկանում, ով երբեք չկտրվեց հայ իրականությունից, պահպանեց իր հայեցի կերպարը, տեսավ իր ժողովրդի տառապանքներն ու միշտ հաղորդակից եղավ նրա ձգտումներին:

«Թե՛ քաղաքական, թե՛ ռազմական տեսանկյունից ծայրահեղ բարդ իրավիճակում այդ զորավարն ընդունեց միակ ճիշտ, համակողմանիորեն կշռադատված եւ, առանց չափազանցության, տաղանդավոր որոշում` ոտքի հանել զորքը եւ բոլոր նրանց, ովքեր ունակ էին զենք կրելու՝ հայոց բազմադարյան պետականությունը թուրքերի բարբարոս ներխուժումից պաշտպանելու համար»,-ընդգծել է նախարարը:

 Ելույթներով եւ դասախոսություններով հանդես են եկել մի շարք պատմաբաններ` առավել մանրամասն ներկայացնելով գեներալ-լեյտենանտի տոհմի պատմությունը, ինչպես նաեւ ռազմական գործչի կյանքի հերոսական դրվագները:

Զորավարի ծննդյան 150-րդ տարեդարձի շրջանակներում իրականացվում է Մովսես Սիլիկյանին նվիրված միջոցառումների ընդգրկուն մի ծրագիր, որը կշարունակվի նաեւ առաջիկա շաբաթներին: Մասնավորապես, կազմակերպվելու են ուսանողների ու աշակերտների բազմաթիվ այցելություններ «Սարդարապատ» հուշահամալիր,  ինչպես նաեւ ծավալուն հոդվածներ են հրապարակվել պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթում,  բացի այդ հրատարակվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատրաստած «Սարդարապատի հերոսը. գեներալ Մովսես Սիլիկյան» գրքույկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]