Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՊՀ Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը կհամալրվի նոր գրականությամբ

ԵՊՀ Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը կհամալրվի նոր 
գրականությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը մինչ տարեվերջ կհամալրվի նոր գրականությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը նշեց, որ  գրադարանը տարեկան համալրվում է 13-15 հազար միավոր գրականությամբ:

«Գրադարանը պարբերաբար նոր գրականություն է ստանում, որին աջակցում են նաեւ Հայաստանում գործող դեսպանատները»,- ասաց գրադարանի տնօրենը: Նրա խոսքով` գրադարանն այժմ ունի շուրջ 2 միլիո­ն միավո­ր գիրք, որից 1,2 միլիոնը` գիտական:

Գրադարանային ֆոնդերը հիմնականում համալրվում են բաժանորդագրության, գրքափոխանակության եւ առեւտրային գործարքների միջոցով: Դրանց հետ միասին գոյություն ունեն համալրման օժանդակ աղբյուրներ, որոնցից են նվիրատվությունը եւ դրամական օժանդակությունը: Գրադարանի տարբեր ֆոնդերում պահպանվում են արտերկրում հրատարակված հայալեզու 101 անուն 4530 միավոր այնպիսի արժեքավոր պարբերականներ ու հանդեսներ, ինչպիսիք են` «Հայերենիք»-ը, (Բոստոն, 1922-1948 թթ.), «Դրօշակը» (Ժնեւ, 1889-1980 թթ.), «Բազմավեպը», «Հայ եկեղեցին», «Վէմը», «Հայաստանի Կոչնակը» եւ այլն: 

ԵՊՀ գրադարանը ստեղծվել է 1920 թ-ի փետրվարի 28-ին, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1922 թ-ի նոյեմբերի 8-ին: 

1994 թ-ի հոկտեմբերի 12-ին ԵՊՀ հիմնադրման 75-ամյակի հանդիսությունների շրջանակներում պաշտոնապես բացվում է գրադարանի նորակառույց շենքը: 1995 թ.-ին շվեցարահայ բարերար Տիգրան Իզմիրլյանը գրադարանի տեխնիկական վերազինման եւ աշխատատար գործընթացների արդիականացման նպատակով նվիրաբերել է մեկ միլիոն ԱՄՆ դոլար:ԵՊՀ գիտական գրադարանը 1997 թ-ի հոկտեմբերի 7-ին անվանակոչվում է շվեյցարահայ բարարերար Տիգրան Իզմիրլյանի ծնողների` Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվամբ:
Դրամական օժանդակության տեսանկյունից գրադարանի համար հատկապես առանձնահատուկ նշանակություն են ունեցել Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի կողմից տրամադրված դրամաշնորհները:

Գրադարանում գործում են Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նյութերի պահոցները, ինչպես նաեւ Հայաստանում Հունաստանի դեսպանատան կենտրոն-գրադարանը: Գրադարանում գործում է նաեւ էլէկտրոնային քարտարան, որի միջոցով ԵՊՀ ուսանողներն ու ԵՊՀ գրադարանի տոմս ունեցող ցանկացած անձ կարող են պատվիրել իրենց անհրաժեշտ գրականությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]