Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ադրբեջանի գաղափարական դատարկությունը լցվեց Սաֆարովի հերոսացմամբ

Ադրբեջանի գաղափարական դատարկությունը լցվեց Սաֆարովի  հերոսացմամբ

ԵՐԵՎԱՆ,11  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը և  նրա  հասարակությունը  գաղափարական  վաակումում են, դատարկություն, որը  պիտի  լցվեր   և  լցվեց  Սաֆարովի  հերոսացմամբ: Այս մասին հայտարարեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը սեպտեմբերի 11-ին հրավիրված ասուլիսում: «Սաֆարովի  հերոսացումն ուղղված էր ներքին հարցերին, բոլոր խնդիրներից սեփական հասարակությանը շեղելուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ասատրյանը: Ադրբեջանագետը նկատեց, որ ոչ  մի իսլամական  պետություն կամ  կազմակերպություն չդատապարտեց  Ադրբեջանի  այս  քայլը, ավելին`  Պակիստանի դեսպանն Ադրբեջանում հայտարարեց, որ Սաֆարովը համայն  իսլամական աշխարհի հերոսն է: 

«Ժողովրդի լեզվով ասած` սա Հայաստանին դեմ հերթական քայլն էր, ուրիշ ոչինչ: Կարող ենք վստահորեն ասել, որ ահաբեկչությունն օրինականցվել է Ադրբեջանում»,-նշեց ասուլիսի մյուս  բանախոս իսլամագետ, արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին: Միջազգային տարբեր կառույցներ, գերտերություններ հանդես եկան Ադրբեջանի քայլը դատապարտող հայտարարություններով: Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]