Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԻ նախարարը հրավիրվել է Թեհրան

ԱԻ նախարարը հրավիրվել է Թեհրան

 ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մոհամմադ Ռայիսիին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻ  նախարարությունից, ողջունելով դեսպանին` ԱԻ նախարարը ևս մեկ անգամ հայտնել է իր ցավակցությունը` վերջերս Իրանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հարազատներին և նշեց, որ մենք միշտ պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել։

«Ամենից առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ԻԻՀ ներքին գործերի նախարարին ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Մեր նախարարը ջերմ ողջույն է հղում Ձեզ և հրավիրում Թեհրան։ Ձեր այցելության համար կմշակվի հատուկ ծրագիր, որի շրջանակում Ձեզ կուղեկցեն նաև Իրանի գեոֆիզիկայի կենտրոն` ծանոթանալու մեր սեյսմիկ պաշպանության համակարգին։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Իրանին մարդասիրական օգնություն ուղարկելու համար։ Հայաստանն առաջինն իր օգնությունն առաջարկեց մեզ, և մենք դա երբեք չենք մոռանա։ Մեր երկրների միջև ստեղծվել են ջերմ, բարեկամական հարաբերություններ և համագործակցությունը կարող է շատ արդյունավետ լինել»,- նշել է դեսպանը։

Զրույցի ընթացքում նախարար Երիցյանը նշել է փոխգործակցության այն ոլորտները, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի և Իրանի համար` հակակարկտային համակարգ, սեյսմիկ պաշտպանություն, Հիդրոմետ ծառայություն, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, ճգնաժամային կառավարման կենտրոն և այլն։

«Մեր հակակարկտային համակարգերը կարող են տվյալների փոխանակում կատարել և օգնել միմյանց: Գառնու դիտարանում, որը գտնվում է ԱԻՆ ենթակայության տակ, կա աշխարհում եզակի դեֆորմոգրաֆ, և վերազինվելուց հետո դիտարանը դառնալու է տարածաշրջանային գիտական կենտրոն։ Կարող ենք կատարել ուսանողների փոխանակում, մասնագետների վերապատրաստում կամ համատեղ վարժանքներ անցկացնել։ Առաջարկում եմ նաև օն-լայն ռեժիմով միացնել նաև մեր ճգնաժամային կառավարման կենտրոնները, որպեսզի կարողանանք օպերատիվ կերպով տեղեկատվության փոխանակում իրականացնել։ Ձեր երկրում կան շատ հայեր, Ձեր հայրենակիցները նույնպես հաճախ են լինում Հայաստանում, և ունենալով բավականաչափ տեղեկատվություն` զբոսաշրջիկների թվի կամ երթուղիների վերաբերյալ, մենք կարող ենք ավելի լավ ապահովել նրանց անվտանգությունը»,- նշել է ԱԻ նախարարը: 

Մոհամմադ Ռայիսին հավաստել է, որ ԱԻ նախարարի նախանշած բոլոր ոլորտներն իրենց համար ընդունելի են, իսկ տեղեկատվության և փորձի փոխանակումը շատ օգտակար է ու կարևոր։ 

Հանդիպման ավարտին Իրանի դեսպանն այցելել է ԱԻՆ նորակառույց համաբուժարան, որը մեր երկրում աղետների բժշկության զարգացման առաջին քայլերից է։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]