1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ նախագահը դիմավորեց շախմատի օլիմպիական չեմպիոններին

ՀՀ նախագահը դիմավորեց շախմատի օլիմպիական  չեմպիոններին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Զվարթնոց» օդանավականայում դիմավորեց շախմատի համաշխարհային օլիմպիադայի մեր չեմպիոններին եւ շախմատիստուհիներին, որոնք հաջողությամբ վայրէջք կատարեցին: Այստեղ մեծ բազմություն է հավաքվել մեր «մեծ վարպետներին» դիմավորելու համար: Նվագախմբի հանդիսավոր կատարման ներքո մեր շախմատիստները հաղթանակով վերադարձան հայրենիք: Նրանց պատվին հնչեց Հայաստանի օրհներգը:

Շախմատային 40-րդ օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոններ են հռչակվել գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը,  Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լեւոնի Պետրոսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Սերգեյ Մովսիսյանը, թիմի գլխավոր մարզիչ` Արշակ Պետրոսյան:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`գրոսմայստերների դիմավորման պաշտոնական արարողությունից հետո շախմատիստները ՀՀ նախագահի գլխավորությամբ ուղեւորվեցին Ազատության հրապարակ` մասնակցելու նրանց պատվին կազմված տոնական համերգին: Հայաստանի տղամարդկանց հավաքականի հաղթանակի կապակցությամբ Երեւանի քաղաքապետի հանձնարարականով մայրաքաղաքը բերվել է տոնական տեսքի:  

Շախմատի համաշխարհային 40-րդ օլիմպիադան կայացավ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: 11 տուրերի վերջնական արդյունքներով` Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ անգամ նվաճեց շախմատային Օլիմպոսը: Վերջին չորս օլիմպիադաներում Հայաստանը երեք անգամ դարձել է չեմպիոն: Երկրորդ տեղը զբաղեցրած Ռուսաստանի հավաքականին 2002 թվականից ի վեր չի հաջողվել նվաճել օլիմպիական չեմպիոնի կոչումը: Հայաստանի «ոսկե» հավաքականը համաշխարհային օլիմպիադաներին մասնակցում է 1992 թվականից: Այս քսան տարիների ընթացքում մեր «ոսկե» հավաքականը երեք անգամ նվաճել է բրոզե մեդալ. Հայաստանի վերջին բրոնզը 2004 թվականին Իսպանիայի Կալվիա քաղաքում անցկացված օլիմպիադայում էր. այնուհետ սկսվում է մեր հավաքականի «ոսկե դարաշրջանը». մեր տղաները լավագույնն էին  2006 թ. Թուրինի եւ 2008 թ. Դրեզդենի օլիմպիադաներում: Հայաստանի շախմատի հավաքականն այն բացառիկ հավաքականներից է, որին հաջողվել է երկու անգամ անընդմեջ դառնալ օլիմպիական չեմպիոն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]