Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

Բելգիայի հայերը բողոքի նամակ են ուղարկել Հունգարիայի ԱԳ նախարարին


ԲՐՅՈւՍԵԼ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում բնակվող հայերը Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու կապակցությամբ Բրյուսելում իրենց բողոքն արտահայտելու նպատակով ցույց են անցկացրել Եվրամիությունում Հունգարիայի մշտական ներկայացուցչության առջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից, ցույցի մասնակիցներն իրենց բողոքի նամակն են փոխանցել Հունգարիայի ներկայացուցչին` Հունգարիայի արտաքին գործերի նախարար Յանոշ Մարտոնիին ներկայացնելու պահանջով: 

Մասնակիցները խստորեն դատապարտել են Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական իշխանություններին հանձնելու Հունգարիայի որոշումը: «Մենք ակնկալում ենք, որ Հունգարիան խստորեն կդատապարտի Ադրբեջանին` վերջ դնելով արդարության` նավթի և գազի արյունոտ փողերի դիմաց վաճառքին»,- ասվում է բողոքի նամակում:

Հունգարիայի ներկայացուցիչը վստահեցրել է Հայ դատի ներկայացուցչին, որ նամակը կհանձնվի Հունգարիայի ԱԳ նախարարին և հույս հայտնել, որմոտ ապագայում Հայաստանի և Հունգարիայի հարաբերությունները կկարգավորվեն:

 


 




Այս թեմայով

... վերջին լուր "" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ