Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

ԼՂՀ կառավարությունը հրաժարական է տվել


ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 106-րդ եւ 107-րդ հոդվածներով` Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ստորագրել է հրամանագիր կառավարության հրաժարականի մասին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ, համաձայն հրամանագրի, հանրապետության կառավարության անդամները շարունակելու են պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

Արցախի ժողովուրդը հուլիսի 19-ին քվեարկությամբ հինգերորդ անգամ ընտրեց ԼՂՀ նախագահին: Բակո Սահակյանը վերընտրվեց Արցախի Հանրապետության նախագահ: Նախորդ ընտրությունները կայացել էին հինգ տարի առաջ` կրկին հուլիսի 19-ին: Բակո Սահակյանն այն ժամանակ ընտրվել էր` փոխարինելով Արկադի Ղուկասյանին:

ԼՂՀ վերընտրված նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել էր Արցախ` մասնակցելու Բակո Սահակյանի պաշտոնակալման արարողությանը:    




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ