Սյունիքի 104 դպրոցներում գործում են համակարգչային դասարաններ

ԿԱՊԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինտերնետից օգտվող դպրոցների թիվը Սյունիքում տարեցտարի ավելանում է: Մարզում գործող 120 հանրակրթական ուսումնական հաստատություններից 79-ն արդեն ապահովված է ինտերնետային կապով, 61-ն ընդգրկված է Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում:
Ըստ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից «Արմենպրես»-ին տրամադրած տեղեկատվության, մարզի դպրոցներում տեղադրված են 1050 համակարգիչներ. Ամեն 100 աշակերտին բաժին է ընկնում 6 համակարգիչ: Միջին հաշվով յուրաքանչյուր դպրոցում կա 9 համակարգիչ: 104 դպրոցներում գործում են համակարգչային դասարաններ: Այլ միջոցների հաշվին մարզում եւս 25 դպրոց օգտվում է համացանցից:
Անցած ուստարվա ընթացքում շարժական ինտերնետային համակարգչային կայանը մարզի Ճակատեն եւ Վաղատուր գյուղական համայնքներում դասընթացներ է կազմակերպել աշակերտների եւ ուսուցիչների համար: Ինտերնետը դպրոցում հասանելի դարձնելու համար իրականացվող աշխատանքները Սյունիքում շարունակական բնույթ են կրում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում