Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջեմալ փաշայի թոռը գիրք է հրատարակում Հայոց ցեղասպանության մասին

Ջեմալ փաշայի թոռը գիրք է հրատարակում Հայոց ցեղասպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռը` Հասան Ջեմալը, առաջիկա շաբաթվա ընթացքում գիրք է լույս ընծայելու «1915. Հայոց ցեղասպանություն» վերնագրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» պարբերականը:

«Առանց անցյալի դեպքերի հետ առերեսվելու և հաշվի նստելու, ինչպես կարող ենք առաջ ընթանալ: Անցյալի ցավերի նկատմամբ լուռ չենք կարող մնալ: Չենք կարող թույլ տալ, որ այսօր հանձնվենք անցյալին: Բացի դրանից, 1915 թվականի ցավը պատմություն չէ, այն այսօրվա խնդիր է»,- նշել է գրքի հեղինակը:

Գրքի առաջին գլխում ներկայացված է, թե ինչպես է Հասանը 2000-ական թվականների սկզբներին սկսում առաջին անգամ առերեսվել 1915 թվականի դեպքերի հետ: Նա պատմում է, թե ինչպես 2006 թվականին Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստի ժամանակ ներկաներին իր ապրածներն ու իմացածները պատմելուց հետո նրան մշտապես երկրում սկսել են թշնամաբար ընդունել` կոչելով «հայրենիքի դավաճան»:

Գրքի երկրորդ գլխում հեղինակը պատմում է, թե նախքան 1915 թվականի դեպքերի մասին իրողությունն իմանալն ինչպիսի մտածելակերպ է ունեցել ինքը, և թե ինչպես է այդ մտածելակերպը ժամանակի ընթացքում փոխվել:

Գրքի ամենահետաքրքիր մասը թերևս երրորդ գլուխն է, որը վերնագրված է «Փաշա պապը կամ Ջեմալ փաշայի ընտանիքը»: Այս գլխում պատմվում է 1915 թվականի ոճրագործներից մեկի` Ջեմալ փաշայի և նրա ընտանիքի մասին:

Հասան Ջեմալը, լինելով հայերի դեմ իրականացրած ոճրի կազմակերպիչներից մեկի թոռը, բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն: 2008 թվականին նա այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրել Եղեռնի զոհերի հուշարձանին:         


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am