Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արգենտինայի ԱԳ նախարարն այցելեց Ծիծեռնակաբերդ

Արգենտինայի ԱԳ նախարարն այցելեց Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանը սեպտեմբերի 4-ին այցելեց Ծիծեռնակաբերդի բարձունք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արգենտինացի նախարարն անմեղ զոհերի հուշակոթողի մոտ ծաղկեպսակ դրեց, Անմար կրակին` ծաղիկներ: Թիմերմանին ուղեկցում էին ՀՀ արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերան, պատվիրակության այլ անդամներ:

Թիմերմանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացավ ցուցանմուշներին եւ գրառում կատարեց տպավորությունների մատյանում. «Մեկ մարդու ողբերգությունն ամբողջ մարդկության ողբերգությունն է: Եկեք աշխատենք` միասին վերացնել երկրագնդի վրայի ատելությունը»:

Հայոց ցեղասպանության փաստն Արգենտինայի կողմից ճանաչվել եւ օրենքով ամրագրվել է դեռ 2006 թվականին: Հեկտոր Մարկոս Թիմերմանը Հայաստանում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]