1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ Նախագահն այցելել է Արտամետի նորակառույց դպրոց

ՀՀ Նախագահն այցելել է Արտամետի նորակառույց դպրոց

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին աշխատանքային այցով մեկնեց Արմավիրի մարզ, որտեղ ներկա գտնվեց Արտամետ համայնքի նորակառույց դպրոցի բացման արարողությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ում համար սեպտեմբերի 1-ն առանձնահատուկ է, քանի որ իր երեխան նույնպես այս տարի առաջին անգամ դպրոց է գնում: «Ուզում եմ բոլորիդ շնորհավորել Արտամետի դպրոցի բացման կապակցությամբ, եւ թող հանրապետության բոլոր դպրոցները լինեն բարեկարգ»,-ասաց Աշտոյանը: Նա նշեց, որ Արտամետի բնակիչներն առաջարկել են դպրոցն անվանել հայ սպա Գուրգեն Մարգարյանի անունով: «Սա մեր պատասխանը կլինի մարդկանց, ովքեր հերոսացնում են ստահակներին, իսկ մենք հերոսացնում ենք միայն արժանիներին»,-նշեց նախարարը:

Նախագահը շրջեց նորաբաց դպրոցում, ծանոթացավ իրականացված շինարարակական աշխատանքներին եւ դպրոցի պայմաններին:

Դպրոցի շենքի կառուցման աշխատանքներն սկսվել են 2007թ-ից: Այն բացկացած է երկու մասնաշենքից` ուսումնական եւ մարզադահլիճ: 2007-2009թթ-ին ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 287.5 միլիոն դրամ: Նորակառույց 92 տեղանոց դպրոցը ներկայում կահավորվում է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից: ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ԿԳՆ-ի կողմից դպրոցին տրամադրվել է 10 համակարգիչ:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանը դավադրաբար սպանվել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցելու ժամանակ: Ոճրագործ Սաֆարովը դատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի, սակայն օգոստոսի 31-ին էքստրադիցիայի է ենթարկվել եւ տեղափոխվելով Ադրբեջան` ներման արժանացել այդ երկրի նախագահի կողմից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]