Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայ ակտիվիստները վայր գցեցին Հունգարիայի դրոշը եւ լոլիկներ նետեցին հյուպատոսարանի ուղղությամբ

Հայ ակտիվիստները վայր գցեցին Հունգարիայի դրոշը եւ լոլիկներ նետեցին 
հյուպատոսարանի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Հունգարիայի հյուպատոսարանի մոտ օգոստոսի 31-ին տեղի ունեցավ բողոքի ակցիա Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ եւ մի խումբ ակտիվիստների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ակցիայի մասնակիցներն, ի նշան դժգոհության, լոլիկներ նետեցին Հունգարիայի դրոշի եւ հյուպատոսության ուղղությամբ: Ակտիվիստները վայր գցեցին Հունգարիայի դրոշը: Նրանք այրեցին ոճրագործ Ռամիլ Սաֆարովի լուսանկարը:

  ՀՀԿ անդամ Կարեն Ավագյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ բողոքի ակցիայի կազմակերպումը եղել է համպատրաստից` ժամերի ընթացքում, եւ որ «սա առաջին արձագանքն է մեր կողմից»: «Այս կերպ մենք փորձում ենք միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել մի հարցի վրա, որն անթույլատրելի է: Ակնկալում ենք միջազգային հանրության եւ գերտերությունների արձագանքը»,- ասել էր Ավագյանը:

Նրա խոսքով` կատարվածը ոչ թե հայկական կողմի բացթողումն է, այլ արդյունքը թաքուն ու կեղծ այն գործընթացի, որն իրականացվել է Հունգարիայի եւ Ադրբեջանի կողմից: Հասարակական կարգը պահպանելու համար հյուպատոսարանի տարածք էին ժամանել ՀՀ ոստիկանության աշխատակիցները: 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատժի կրումից ազատել է Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին: Ադրբեջանի նախագահի լրատվական ծառայությունը տարածել է Ալիեւի` օգոստոսի 31-ին ստորագրած կարգադրության տեքստը, որում նշվում է, որ այն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներն, անանուն աղբյուրներ վկայակոչելով, նշել են, որ Ռամիլ Սաֆարովն էքստրադիցիայի է ենթարկվել եւ արդեն Ադրբեջանում է:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Երկու սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]