Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամերիկահայերը կմեծարեն եւ «Ազատության մրցանակ» կշնորհեն Քերոլայն Քոքսին

Ամերիկահայերը կմեծարեն եւ «Ազատության մրցանակ» կշնորհեն Քերոլայն 
Քոքսին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Արեւելյան ափի Հայ դատի հանձնախումբը կպատվի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին` նրան շնորհելով իր ամենաբարձր պարգեւը` «Ազատության մրցանակ»-ը: Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Armenian Weekly-ն, մեծարման երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, ԱՄՆ Արեւելյան ափի Հայ դատի հանձնախմբի  6-րդ ամենամյա հավաքի ժամանակ: «Մենք հպարտ ենք մեծարելու եւ պատվելու բարոնուհի Քերոլայն Քոքսին` Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովրդին հանդեպ տասնյակ տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության եւ օժանդակության համար»,-նշել է ԱՄՆ Արեւելյան ափի Հայ դատի հանձնախմբի նախագահ Ջորջ Աղջայանը:  

Հանձնախմբի «Ազատության մրցանակ»-ը տրվում է այն անհատին, ով մեծ ներդրումներ է ունեցել` Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ ամերիկահայությանն առնչվող   կարեւորագույն հարցերի վեր հանման գործում:

«Հայաստանի ոգին, որը ոչ միայն  գոյատեւել է, այլ նաեւ ավերակների փոշուց ստեղծել եւ կերտել է գեղեցկություն, հույս է սփռում եւ օգնում է ոչ  միայն Ղարաբաղում եւ Հայաստանում, այլ նաեւ այս տարածքների սահմաններից դուրս գտնվող կարիքավոր մարդկանց»,-նշել է Քոքսը: 

Բարոնուհին  Հայաստան եւ Արցախ է այցելել  75 անգամ: Այցելություններից շատերը եղել են Արցախյան պատերազմի տարիներին: Քոքսը ներկայում համագործակցում է Ստեփանակերտում հիմնված HART (Humanitarian Aid Relief Trust) շահույթ չհետապնդող  կազմակերպության հետ: Կառույցը բոլոր տարիքի անձանց տրամադրում է վերականգնողական ծառայություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am